Արթուր Սաքունցի մամլո ասուլիսը
16.02.2013
12:00
Փետրվարի 16-ին «Մեդիա Կենտրոնի» սրահում կայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների նախընտրական փուլում կազմակերպության իրականացրած դիտարկման արդյունքները:

2013 թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Վանաձոր և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում կատարված դիտարկման արդյունքների համաձայն, ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին  նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործվել են օրենքով արգելված միջոցներ:

Ըստ Ա. Սաքունցի, մասնավորապես վարչական լծակների օգտագործմամբ  քաղաքացիներին պարտադրվել է մասնակցել Ս.Սարգսյանի նախընտրական հանդիպումներին, որոշ  տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում տեղակայվել են Ս.Սարգսյանի  նախընտրական շտաբերը: Նշվեց նաև, որ  Վանաձորում և Իջևանում գործել են միայն Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբերը, իսկ մյուս թեկնածուներն ունեցել են միայն շարժական շտաբեր:

Ըստ քաղաքացիներից ստացված ահազանգերի, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին կողմ քվեարկելու համար բաժանվել են դրամական միջոցներ: Ինչպես տեղեկացրեց Ա.Սաքունցը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այս  առնչությամբ դիմել է Լոռու մարզի դատախազությանը: Նրա խոսքով, քարոզչության ընթացքում չեն տարանջատվում կուսակցական և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ռեսուրսները, որոնց ծախսման հետ կապված իրական վերահսկման մեխանիզմները բացակայում են:

Ամփոփելով դիտարկման արդյունքները, բանախոսը նշեց, որ նախընտրական քարոզչությունն ի սկզբանե չի եղել մրցակցային, քանի որ գործող նախագահը ունեցել է առավելություն վարչական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների առումով:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ