Զոյա Թադեւոսյանի մամլո ասուլիսը
19.02.2013
12:00
Փետրվարի 19-ին Մեդիա Կենտրոնում կայացավ Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանի մամլո ասուլիսը, ով ներկայացրեց իր կողմից իրականացրած դիտորդության արդյունքները:

«Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ հաղթել է և պետք է տեր կանգնի իր ձայներին»,- հայտարարեց Զոյա Թադևոսյանը կոչ անելով այս անգամ «ժողովրդին հուսախաբ չանել»:

«Մեր ժողովուրդը գնաց մեկ անգամ ևս փորձության, մեկ անգամ ևս հուսախաբվեց, որպես սրբություն դիտարկել այդ հույսը և չգնալ դրա չարաշահմանը»:

ՀԱԿ անդամը վստահ է, որ եթե հնարավոր լիներ վերահսկողություն իրականացնել բոլոր ընտրատեղամասերում, հաղթանակն ամբողջությամբ հնարավոր կլիներ ապահովել:

«Այնտեղ որտեղ ունեցել ենք հանձնաժողովի անդամներ կարողացել ենք կանխել կեղծիքները և բոլոր այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասում է Զոյա Թադևոսյանը:

Զոյա Թադևոսյանը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է «պարտադիր բոլոր քաղաքական ուժերին կոչ անել միավորման» և ինքը որպես «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար «հաստատ կմիանա»:

«Ես կարծում եմ ՀԱԿ-ը ևս կողմ է համախմբմանը և կմիանա»,- հայտարարեց Թադևոսյանը:

ՀԱԿ անդամը շեշտոց, որ, եթե «այս անգամ էլ կեղծիքները չբացահայտվեցին, եթե այսօր նախագահ չդառնա նա, ով իրականում հաղթել է, ապա Հայաստանում նախագահի ինստիտուտը կդառնա ժառանգական»: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ