Ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները
19.02.2013
10:00
Փետրվարի 19-ին`ժամը 10:00-ին, Մեդիա Կենտրոնում տեղի է ունեցավ ՀՀ նախագահի ընտրությունները դիտարկող Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանի և Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի մամլո ասուլիսը,

Բանախոսները ներկայացրեցին իրենց կողմից ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով ընտրախախտումների մասին, նշեց, որ «հերթական անգամ ոչ միայն խախտվել է ընտրությունների ընթացքը, այլև խախտվել է ընտրության իրավունքը» և «մարդկանց կուտակումների և լցոնումների, այլոց փոխարեն քվեարկությունների, դիտորդների և լրագրողների վրա ճնշումների գործադրման, ընտրատեղամասերում քարոզչության, ընտրակաշառքների, ընտրական արդյունքների խախտման ակնհայտ և արձանագրված դեպքերը էականորեն ազդել են ընտրության արդյունքի վրա»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ընտրախախտումներն արվել են հատկապես այն բնակավայրերում, որտեղ դիտորդներ չկային, և վերահսկողությունը թույլ էր: Շեշտեց, որ ընդունում է իր սխալը, քանի որ մտածում էր, թե այս ընտրություններին նկատմամբ հասարակությունն անտարբեր էր.

«Մտածում էի, որ ընդամենը տեղի կունենա կանխորոշված ընտրություն, սակայն արդյունքում մեր ժողովուրդը քվեարկեց իշխանության դեմ, բայց հերթական անգամ ընտրությունը կեղծվեց»,- հայտարարեց Իշխանյանը:

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց կազմակերպության կողմից մշակված թվային տվյալների հատուկ համակարգը, որով հնարավոր է հաշվարկել, թե ընտրությանը մասնակից  քվերակողները քանի րոպեում են քվերակություն իրականացրել.

Ըստ Հոկտանյանի, պաշտոնական տվյալներով ընտրությանը մասնակցել է մոտ 1,5 մլն մարդ և թվային տվյալների հաշվարկման հատուկ համակարգը հաշվում է, որ այդ քանակի մարդկանց ընտրությունը 1988 ընտրատեղամասերում կազմակերպելու համար հարկավոր էր ապահովել բոլորի ընտրությունը առնվազն 60 վայրկյանում:

«Որպեսզի այդքան մարդ կարողանա ընտրել, ուրեմն ընտրությունը 101 ընտրատեղամասերում եղել է 40 վայրկյանում, իսկ 800-ից ավել ընտրատեղամասերում 60 վայրկյան, ինչը գրեթե անհնար է և այս փաստերը, ծրագիրը ցույց է տալիս, որ մասնակցության թիվն ուռճացված է»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանն ու անդամ Տիգրան Եգորյանը հայտարարեցին, որ իրավիճակը իրենց կողմից դիտարկած Արարատի մարզում բավական լարված էր, ճնշումների են ենթարկվել ոչ միայն դիտորդները, այլ նաև լրագրողները, իսկ վստահված անձիք «տեղի էին տվել ու սկսել էին համագործակցել հանձնաժողովի անդամների հետ»:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ