«Ժառանգություն» խմբակցության մամլո ասուլիսը
19.02.2013
12:00
Փետրվարի 19-ին Մեդիա կենտրոնի սրահում կայացավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի մամլո ասուլիսը:

Խոսելով նախորդ օրը կայացած նախագահական ընտրություններում տեղ գտած ընտրախախտումների մասին՝ Հ.Խուրշուդյանը մատնանշեց զանգվածային  ընտրակաշառքների, բաց և վերահսկվող, կրկնակի  քվեարկությունների դեպքերը,որոնք  բավական մեծ թիվ են կազմում, սակայն  «հիմնական խախտումն իրականացվել է հաշվարկի ընթացքում, որոնցով ուղղակիորեն, բիրտ ձևով խեղաթյուրվել են արդյունքները»:

Անդրադառնալով Գյումրիում քվեարկության ընթացքին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ի տարբերություն 1996թ. ընտրություններին, ժողովուրդն իր ձայնը տվել էր ոչ թե ընդդեմ իշխանությունների տրամաբանությամբ, այլ հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի, հանուն արդարության:

 «Այս ընտրություններում հաղթեց բարիությունը, ժպիտը, մարդուն սիրելու մշակույթը», - հայտարարեց Հակոբյանը:

«Հայաստանի քաղաքացին իր ընտրությունն արդեն արել է` ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, և իշխանությունները պետք է հաշվի նստեն և ընդունեն իրենց պարտությունը», - իր հերթին նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ, վերջնական հաղթանակը շատ մոտ է, և ժողովուրդը շուտով կտեսնի, որ Հայաստանում տեղի է ունենում «ընտրական հեղափոխություն»:

 «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտնեցին, որ նույնը օրը նախատեսվող հանրահավաքում կհնչի Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը և կհստակեցվեն այս քաղաքական ուժի հետագա անելիքները:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ