Ըստ Գևորգ Մելիքյանի, ընտրակեղծիքներ եւ խախտումներ եղել եմ բազմաթիվ, սակայն դրանք այնքան հմտորեն էին արվում, սցենարն այնքան գեղեցիկ էր մշակված, որ ապացուցել հնարավոր չէ:
Ոչ ոք դիտորդի ներկայությամբ կեղծիք չի անի, լցոնում չի իրականացնի. «Բավական է դիտորդի մեքենան հայտնվի տեղամասի մոտ` լուրն արդեն հասնում է հանձնաժողովին եւ անմիջապես դադարեցվում են ամեն տեսակի կեղծարարությունները: Իսկ եվրոպացի դիտորդները ենթադրությունների հիման վրա գնահատական չեն տալիս: Այդ պատճառով էլ միջազգային դիտորդների գնահատականը դրական էր»:
Բացի այդ, «դիտորդները` տեղական և միջազգային, միշտ չէ, որ պատրաստ են արձանագրել իրենց իսկ տեսած խախտումները, քանի որ խուսափում են ավելորդ գլխացավանքից»:
Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, չի հասկանում Exit Poll-ի իմաստը Հայաստանի նման երկրնում. “Շատ տարօրինակ էր, որ Exit Poll-ի վերջնական արդյունքները համընկնում էին իրական արդյունքներին”:
Որպես քաղաքագետ, Մելիքյանը նկատեց. “Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը հետընթացի ճանապարհ չունի”: