Գարո Ղազարյանի մամլո ասուլիսը
20.02.2013
14:00
Փետրվանի 20-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ Ամերիկայի հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանի մամլո ասուլիսը, ով ներկայացրեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ միության կարծիքն ու դիտորդության արդյունքները:

«Մենք շատ ենք ցավում, որ  ընտրություններում արձանագրվեցին նման մասշտաբի բացահայտ խախտումներ: Դրանց ականատես եղավ մոտ 200 միջազգային դիտորդ»,- հայտարարեց Գարո Ղազարյանը:

Ըստ Ղազարյանի ընտրախախտումները սկսվել էին դեռևս քարոզչական փուլում, չնայած ԶԼՄ-ները հիմնականում հավասար պայմաններով էին լուսաբանում բոլոր թեկնածուներին, սակայն իշխանություններն օգտագործելով վարչական ռեսուրսները «լուրջ ազդեցություն ունեցան մարդկանց վրա»:

«Նախքան ընտրությունները ես նամակ եմ ուղարկել և՛ ՀՀ նախագահին, ոստիկանապետին, վարչապետին՝ խնդրելով ապահովել ազատ և անկախ ընտրություններ: Ցավոք, ընտրության օրը մեր խնդրանքը չկատարվեց»,-ասաց Գարո Ղազարյանը:

 Նա շեշտեց, որ Երևանում և ՀՀ մարզերում ականատես են եղել  ակնհայտ խախտումների՝ հավաստիացնելով, որ «անգամ անձամբ ականատես է եղել գումար բաժանելու դեպքերի»:

Ղազարյանը վստահ է, որ այս արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, և ժողովուրդը արդարություն է պահանջում.

«Պետք է լինի ընտրությունների երկրորդ փուլ: Սերժ Սարգսյանը պետք է անվավեր ճանաչի այս ընտրությունները ու  լսի ժողովրդի ձայնը: Ես հույս ունեմ, որ նա կանի այն, ինչն արդար է»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ