Լաուրա Բաղդասարյանի ասուլիսը
20.02.2013
12:00
Փետրվանի 20-ին «Մեդիա կենտրոնում» Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզչության, լռության և քվեարկության օրերի ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցի ուսումնասիրության արդյունքները:

Ըստ ուսումնասիրության, բացի ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանից,  մյուս բոլոր յոթ թեկնածուները լայնորեն օգտագործել են համացանցի հնարավորությունները՝ իրականացնելով ոչ միայն քարոզչություն, այլև սև PR միմյանց նկատմամբ:

Ֆեյսբուքյան տիրույթում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել է Պարույր Հայրիկյանը՝ հաճախ կարգավիճակներ (ստատուս) գրելով ու ծավալելով քննարկումներ:

«Ֆեյսբուքյան իր էջում առանց ստատուսների է աշխատել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը. սա այն թեկնածուն է եղել, ով ընդհանրապես ստատուսներ չի գրել, պասիվ է եղել նաև Արման Մելիքյանը»:

Բաղդասարյանը նշում է, որ հաճախ թեկնածուներն ավելի շատ հակաքարոզչություն են իրականացրել միմյանց նկատմամբ, քան քարոզչություն, այդ առումով ակտիվ է եղել Արամ Հարությունյանը:

«Չնայած Արամ Հարությունյանը ամենաքիչն է օգտագործել ֆեյսբուքը և ուներ ամենաքիչ հետևողների քանակը, սակայն ամենաշատ սև PR-ն է իրականացրել գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ»,-ասում է Լաուրա Բաղդասարյանը:

Ուսումնասիրությունը փաստում է, որ լռության օրը Ֆեյսբուքը «չի լռել».

«Եթե լռության օրը պարտավոր են լռել թեկնածուները և ԶԼՄ-ները, ապա սովորական օգտատերերը նման սահմանափակում չունեն: Եղել են դեպքեր, երբ և՛ լրագրողները, և՛ խմբագիրները գրել են ընտրական թեմաներով»,-պարզաբանում է Լաուրա Բաղդասարյանը:

 Քվեարկության օրը ընտրախախտումների մասին ամենաշատ տեղեկատվությունը տարածվել է Րաֆֆի Հովհաննիսյանի էջից, ով քարոզարշավի ընթացքում ստացել էր ամենամեծ հավանողների թիվը. «Քարոզարշավի սկզբին  Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ մոտ 8000 հավանողներ, իսկ ավարտին արդեն՝ 16000»:

Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ ֆեյսբուքի ուսումնասիրությունն ու    մշտադիտարկումը շարունակվելու է նաև հետընտրական շրջանում և արդյունքները կներկայացվեն երկու շաբաթից:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ