Հարություն Համբարձումյանի մամլո ասուլիսը
20.02.2013
12:00
Փետրվանի 20-ին «Մեդիա Կենտրոնում» կայացավ «Ընտրությունը քոնն է» դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ ղեկավար Հարություն Համբարձումյանի մամլո ասուլիսը, որը ներկայացրեց կազմակերպության դիտորդության նախնական տվյալները:

Հարություն Համբարձումյանն իր խոսքում նշեց, որ 2008թ. Նախագահական ընտրությունների հետ համեմատած այս տարի ընտրախախտումներն ավելի քիչ էին: Ըստ «Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտարկումների` քվեարկության և քվեաթերթիկների հաշվման «գործընթացը տեղամասերի գերակշիռ մասում անցել են խաղաղ, հանգիստ մթնոլորտում, բնականոն ընթացքով և օրենսդրությանը համապատասխան»:

Դիտորդական խումբն արձանագրել է որոշակի անճշտություններ և թերություններ` կապված ընտրացուցակների, դրոշմակնիքների թանաքի, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, ընտրական ընթացակարգի խախտման, որոշ դեպքերում նաև վստահված անձանց և դիտորդների հանդեպ անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ, սակայն «դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»:

Լրագրողի հարցադրմանը` Համբարձումյանի կողմից նշվող խախտումներն արդյո՞ք կարող են ներկայացնել փաստերով, «Ընտրությունը քոնն է» ՀԿ ղեկավարը պատասխանեց. «Յուրաքանչյուր խախտում, որի մասին խոսում եմ, նշված են անուն-ազգանունով, փաստերով: Սակայն ասում են, որ ընտրակաշառք է բաժանվել, իսկ մեր դիտորդը չի արձանագրել նման բան և մենք չենք խոսում դրա մասին, քանի որ փաստ չունենք»:

Լրագրողների հետ հանդիպման վերջում Հարություն Համբարձումյանն ասաց. «Նախընտրական քարոզարշավը և ընտրությունների ընթացքը հույս են ներշնչում, որ մեր երկրում հնարավոր է անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան առավել մրցունակ ընտրություններ, եթե արձանագրված թերությունները լուրջ ուշադրության և համապատասխան գնահատականի արժանանան հաջորդ ընտրությունների ընթացքում»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ