Հայաստանի տնտեսության հետընտրական զարգացումները
21.02.2013
12:00
Փետրվարի 21-ին «Մեդիակենտրոնում» (Ամիրյան 4/7 Իմպերիում պլազա, 7-րդ հարկ, 4-րդ սենյակ) կայացավ քննարկում-ասուլիս «Հայաստանի տնտեսության հետընտրական զարգացումները. մարտահրավերներ, կանխատեսումներ» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, կառավարման փորձագետ  Հարություն Մեսրոբյանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Բանախոսները հիմնականում նշեցին, որ Հայաստանում տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ չեն նշմարվում, չնայած սովորաբար  քաղաքական գործընթացները ազդում են տնտեսության վրա, սակայն ինչպես վստահեցրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը.«շուտով տնտեսությունը ևս իր հունի մեջ կմտնի»:

Նախագահի ընտրությունների արդյունքում երկրի տնտեսության մեջ փոփոխություններ չի ակնկալում  նաև Հայաստանի գործատուների միության նախագահ  Գագիկ Մակարյանը.

«5 տարին բավարար չէ խոշոր փոփոխություններ կատարելու համար, կարծում եմ նախագահը կփորձի մանևրել առկա տնտեսական ծրագրերի միջև և «կոսմետիկ» փոփոխություններ կատարել`մեծ ռիսկերի չգնալով»,- ասաց Մակարյանը:

Չնայած 2013-ի բյուջեն ամենամեծն էր Հայաստանում, որը հատեց տրիլիոնի սահմանը,  սակայն աշխատավարձերի, թոշակների ու նպաստների  բարձրացում այդպես էլ չնախատեսվեց, ինչը Սաֆարյանի կարծիքով «սխալ որոշում էր», որն անդրադարձավ ընտրությունների արդյունքների վրա:

«Գուցե և ընտրությունների արդյունքները պայմանավորված էին այդ մոտեցմամբ, կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները կհուշեն վերանայելու այդ որոշումը»,- ասաց Սաֆարյանը:

Անդրադարձ արվեց նաև ՀՀ արտաքին պարտքին, որն ավելի քան 4 մլդ դոլար է և  վերջին երեք տարում աճել է երեք անգամ:

Հարություն Մեսրոբյանը մտահոգություն հայտնեց, որ դրսից ներարկվող վարկերը արդյունավետ չեն ծախսվում.«Չկան հաշվետվություններ, թե որ վարկը ինչին ուղղվեց ու ինչի վրա ծախսվեց»:

«Եթե դույլդ ծակոտ է, որքան էլ գումար բերես՝ չի օգնելու»,- շեշտեց Մեսրոբյանը:

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն էլ հավելեց, որ իր պատգամավորության ընթացքում հինգ նամակ է հղել կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել արտաքին պարտքի ծախսման ուղղություններն ու հաշվետվությունները.«Սակայն ստացել եմ զրո պատասխան»:

Ըստ Թաթուլ Մանասերյանի Հայաստանում «Տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին կենացներն ավելի շատ են, քան գործողությունները»:

Հարություն Մեսրոբյանն էլ եզրափակեց քննարկումը՝ ահազանգելով.

«Հայաստանը մեծ պոտենցիալ ունեցող, սակայն կինետիկական զրո տոկոս էներգիայով երկիր է»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ