ՀՀ Նախագահի 2013 թ ընտրությունների լեգիտիմությունը
26.02.2013
12:00
Փետրվարի 26-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ հասարակական կազմակերպությունների ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց հայտարարություն «ՀՀ Նախագահի 2013 թ ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ»:

Ասուլիսի մասնակիցներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,  Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հայտարարությամբ կազմակերպությունները շեշտել են, որ  «կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակված քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձևավորումը»:

«Քաղաքացիական կառույցների կողմից իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ ընտրական ողջ գործընթացը թե նախընտրական և թե քվեարկության փուլում ուղեկցվել են իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում տեղադրված տեսագրություններ»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «ժողովրդավարության խթանման գործում ճանաչված միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականները չեն արտացոլում իրական ընտրական գործընթացները և մեծապես պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով»:

Կազմակերպությունները պահանջում են «հրապարակել ստորագրված ընտրացուցակները` հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը և ձևավորվող իշխանության լեգիմությունը»:

Հայտարարության հեղինակ ՀԿ-ները, որոնք իրականացրել են դիտորդական առաքելություն, վստահեցնում են, որ ընտրացուցակների ուռճացված լինելու որոշակի փաստերն առկա են և, «իշխանությունները եթե ուզում են վերականգնել հասարակության վստահությունը, պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ու հրապարակեն ընտրացուցակները»:

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրացուցակների ու մասնակիցների թվի հատուկ համակարգչային  ծրագրով պարզ է դառնում, որ այն ընտրատեղամասերում որտեղ գրանցվել է 72 տոկոսից բարձր մասնակցության ցուցանիշ բավական մեծ տոկոսով հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«222 ընտրատեղամասերում գրանցվել է 80 տոկոս մասնակցություն և այդ տեղամասերում Սերժ Սարգսյանը ստացել է առնվազն 70 տոկոս ձայն, իսկ եթե ընտրողների մասնակցությունը մինչև 60 տոկոս է, այդ ընտրատեղամասերում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սրանք զուտ փաստական տվյալներ են, որոնք կասկած են հարուցում»,- Մեդիա Կենտրոնին ասաց գործադիր տնօրեն Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ քվեարկության օրը ոստիկանություն է ուղարկվել մոտ 29 հաղորդագրություն ընտրախախտումների վերաբերյալ, սակայն ոչ մի գործ չի հարուցվել:

Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը շեշտեց, որ հետընտրական ընդվզումներն այս անգամ ավելի շատ են և դրանք միայն մեկ անձի համար չեն և չեն ուղղորդվում մեկ կենտրոնից.«տարբեր կողմերից են մարդիկ ընդվզում, իշխանությունների համար հեշտ կլիներ լռեցնել մի քանի խմբի ձայնը, սակայն բոլորին և միշտ լռեցնել հնարավոր չէ»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ