Ավետիք Իշխանյանի մամլո ասուլիսը
26.02.2013
12:00
Փետրվարի 26-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Ավետիք Իշխանյանի մամլո ասուլիսը, ով ներկայացրեց փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում կոմիտեի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը:

Կոմիտեն դիտորդություն է իրականացրել  միայն Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 36 ընտրատեղամասերում (6/01-6/36), որտեղ ըստ զեկույցի արձանագրվել են «կոպիտ խախտումներ», այդ թվում ընտրակաշառքի, ուղղորդումների, քվեարկության գաղտնիության խախտման, այլ անձի փոխարեն կամ կրկնակի քվեարկության, դիտորդների նկատմամբ ճնշումների դեպքեր:

Զեկույցում ներկայացված ավելի քան 100 օրինակների մեջ հատկապես առանձնանում են 6/12 ընտրատեղամասում դիտորդի արձանագրածդեպքը, երբ Սերժ Սարգսյանի վստահված անձը 2 կնոջ ասել է, որ կտա 40.000 դրամ, որպեսզի նրանք ապահովեն իրենց շենքի բնակչության հոսքը, կամ 6/16 ընտրատեղամասի ընտրողներից Նազարյան Աղավնին բողոքել է, որ իր ընտանիքի 4 անդամների անունների դիմաց ստորագրված է, սակայն նրանք արտերկրում են, այս վերջին դեպքի առնչությամբ ոստիկանությունը հարուցել է գործ:

Դիտորդները հաշվարկի ընթացքում արձանագրել են, որ 6/16 ընտրատեղամասում ձայների վերահաշվարկի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկներից 200-ը կորել է և միայն բարձրաձայնելուց հետո մի պահ տեղամասի հոսանքը անջատվել է, որից հետո կորած քվեաթերթիկները նորից հայտնվել են, սակայն դրանցից մոտ 25-ը պակաս է եղել:

Ավետիք Իշխանյանը նախ շեշտեց, որ Հայաստանում բավական դժվար է դիտորդություն իրականացնելը և անհրաժեշտ արժանիքներով օժտված դիտորդներ հավաքագրելը.

«Դիտորդություն անելը բարդ գործ է, շատ բարդ է գտնել անաչառ մարդկանց, որոնք չեն ենթարկվի գայթակղությանը, սպառնալիքներին, կլինեն ազնիվ, սկզբունքային և խիզախ»,- ասաց Իշխանյանը, հավելելով, որ հենց այդ պատճառով իր կազմակերպությունն իրականացնում է փոքր խմբերով դիտորդություն, որպեսզի .«հարյուր տոկոսով վստահ լինենք  դիտորդական խմբի տված տեղեկատվության հավաստիությանը»:

Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ  այս ընտրություններն անցել են լուրջ խախտումներով և իր ունեցած տվյալները փաստում են, որ առնվազն.«մեկ փուլով գործող նախագահ Սերժ Սարգսյանը չէր  հաղթելու»:

Աջափնյակի ընտրատարածքում, որտեղ իրականացվել է դիտորդությունը, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը 45 տոկոսով`1174  ձայների առավելությամբ, Սերժ Սարգսյանը ստացել է 42 տոկոս, երրորդ տեղում անվավեր քվեաթերթիկներն են եղել:

«Այս պատկերը բազում այլ ընտրատարածքներում են առկա եղել,  սակայն այլ վայրերում, օրինակ Աբովյանում,  որի բոլոր ընտրատեղամասերի արձանագրություններն ունեմ, 25 ընտրատեղամասերից 22-ում հաղթանակ է տարել Րաֆֆի Հովհաննիսյանը` 150-200 ձայների առավելությամբ, սակայն միայն 3 ընտրատեղամասում, որտեղ արձանագրվել է 80 տոկոս մասնակցությամբ ցուցանիշ, հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը` 1000-1700 ձայների առավելությամբ, այս տվյալները խիստ կասկածների տեղիք են տալիս»,- Մեդիա Կենտրոնին ասում է Իշխանյանը:

Անդրադառնալով միջազգային դիտորդների գնահատականներին, Իշխանյանն ասաց, որ անհնար է ընտրական գործընթացների իրական պատկերը տեսնել ընտրատեղամասում մնալով 15-20 րոպե.

«Այդ իսկ պատճառով, ես իրենց ուղղակի խորհուրդ եմ տվել  միայն գրել այն խախտումների մասին, ինչ տեսել են, իսկ  եզրակացությունը կանի հայ ժողովուրդը»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ