Դասադուլային պայքար. ուսանողության ընդվզում, թե՞ քաղաքացիական անհնազանդություն
28.02.2013
12:00
Փետրվարի 28-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ քննարկում «Դասադուլային պայքար. ուսանողության ընդվզում, թե՞ քաղաքացիական անհնազանդություն» թեմայով:

Քննարկմանը մասնակիցներն էին դասադուլի կազմակերպիչ-ակտիվիստներ Դանիել Իոանիսյանը, Արման Ալեքսանյանը (ԵՊՀ ուսանող), Աննա Դավթյանը (ՀՊՄՀ  ուսանող), Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վազգեն Մկրտչյանը, Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն ու Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Բուռն քննարկման ընթացքում դասադուլ հայտարարած երիտասարդները պնդեցին, որ  ԲՈՒՀ-երի ղեկավարության կողմից ուսանողները ճնշումների, սպառնալիքների են ենթարկվում, սակայն  ուսխորհրդի նախագահները հակադարձեցին, որ «ուսանողներն ազատ են և կարող են մասնակցել, սակայն ստանալու են բացականեր, որի համար հետագայում խնդիրների առջև կկանգնեն»:

«Շատ ուսանողներ սովորում են վճարովի համակարգում և, լսելով դասադուլավորների կոչերը, կարող են հոսանքի տակ ընկնել ու մասնակցել դասադուլներին, իսկ չափից շատ բացակայությունների դեպքում կարող են դուրս մնալ համալսարանից, որի հետևանքով ջուրն է ընկնելու այդ տարվա վարձավճարը, ինչը բավական բարձր է»,- ասաց  Վազգեն Մկրտչյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են դեմ, որ բուհերի մոտակայքում հնչեն դասադուլի կոչեր:

Չնայած քննարկմանը ներկա ուսխորհրդի բոլոր ներկայացուցիչները շեշտեցին, որ ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքականացված, սակայն Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը չթաքցրեց, որ Հանրապետական կուսակցության անդամ է, և  նշեց, որ «կուսակցական գործերով զբաղվում է միայն համալսարանից դուրս»:

Դասադուլավոր Դանիել Իոանիսյանը ներկայացրեց, թե ինչու է անհրաժեշտ դասադուլային պայքարը և որոնք են իրենց հիմնական կարճաժամկետ և երկարաժամկետ պահանջները, նշեց, որ ուսխորհուրդները չնայած ստեղծված են ուսանողների իրավունքների պաշտպանության համար, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:

«Կրթական համակարգի գլխին բերվող հազար ու մի փորձանքները քննարկման թեմա չեն դառնում, չեն պայքարում կրթության ցածր որակի դեմ, տարեցտարի բարձրացվող վարձավճարների և այլնի»,- ասաց  Իոանիսյանը` հավելելով, որ իրականում ուսխորհուրդները լուծում են ուսանողներին կուսակցականացնելու խնդիրը:

Իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ դասադուլը պայքարի լիովին ընդունված և իրավական միջոց է, որի դեպքում ուսանողին հեռացնելու հարց չպետք է բարձրանա. «Հիշեցի մեր ուսանողական տարիները (խորհրդային շրջանում), երբ ապրիլի 24-ին փորձում էինք մասնակցել ցույցերի և երթերի, այդ ժամանակ էլ կարմիր թևկապավորները փակում էին դռները, իսկ մենք փախչում էինք պատուհաններից  ու մասնակցում, սակայն անգամ այն ժամանակ, մեզ ոչ ոք չէր սպառնում, որ կհեռացվենք համալսարանից»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ