Հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրական իրավունքի իրացման խնդիրները
14.02.2013
12:00
Փետրվարի 14-ին Մեդիա Կենտրոնում կայացավ «Հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրական իրավունքի իրացման խնդիրների մասին» թեմայով ասուլիս-քննարկում:

Քննարկման բանախոսները հիմնականում մատնանշեցին, որ դեռևս նախորդ՝ խորհրդարանական ընտրություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է տեսողական խնդիրներ ունեցողների ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը՝ տեղադրելով բրալյան համակարգով ստվարաթղթե կաղապարներ և խոշորացույցեր:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը ներկայացնելով կազմակերպության դիտորդական խմբի մոնիթորինգի արդյունքները՝ փաստեց, որ ընտրատեղամասերի մեծ մասը դեռևս անմատչելի է հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների համար:

«Դիտարկել ենք Երևանում 467 ընտրատեղամաս և պարզել, որ շուրջ միայն 7 տոկոսն է լիովին հասանելի, իսկ 9 տոկոսը հիմնականում հասանելի, այսինքն հնարավոր է որևէ մեկի աջակցության միջոցով բարձրանալ»,-ասում է «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը, շեշտելով, որ դա չափազանց քիչ է 182 հազար հաշմանդամ ընտրողներ ունեցող երկրի համար:

Քննարկման մյուս բանախոս, «Փարոս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Օհանյանն էլ նշեց, որ «չնայած պետական կառույցների հետ քննարկումներ լինում են, սակայն արդյունքում ոչինչ չի ստացվում, կառուցվում են շենքեր, որոնք անմատչելի են» կամ տեղադրվում են թեքահարթակներ, որոնք իրականում կիրառելի չեն:

Քնննարկման մասնակից Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հույս հայտնեց, որ այսուհետ այս խնդիրներն «առավել մեծ ուշադրության կարժանանան բոլոր օրենսդիրների կողմից, քանի որ դա բոլորի բացթողումն է»:

«Եթե մենք փորձում ենք, ուզում ենք ինտեգրվել եվրոպական արժեքներին, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին»,-ասաց Մարգարիտ Եսայանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
«Պուտին-Փաշինյան հանդիպում․ Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ»
15.05.2018
11:00
Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Փաշինյան հանդիպում․Հայ-ռուսական հարաբերությունների հեառնկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ