Հասարակությանը հուզող բանակի, բնապահպանական և քաղաքաշինական խնդիրները
13.02.2013
12:00
Փետրվարի 13-ին Մեդիա Կենտրոնում կայացավ քննարկում-ասուլիս «ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ` հասարակությանը հուզող բանակի, բնապահպանական և քաղաքաշինական խնդիրների, դրանց լուծումները նախագահի թեկնածուների ծրագրերում» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ փոխնախագահ Սոնա Այվազյանը, Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց, «Ժառանգություն» կուսակցության շտաբի քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը և քաղաքաշինական խնդիրներով զբաղվող ակտիվիստ Վարդան Գերավետյանը:

Բոլոր մասնակիցները մտավախություն հայտնեցին, որ հանրությանը հուզող մի շարք խնդիրներին անդրադարձող նախաձեռնող խմբերի ձևավորումը երկրում քաղաքացիական հասարակության ստեղծման նախադրյալն է, սակայն իշխանական ռեսուրսները շատ ավելի արագ են ավելանում, և այս պայքարում հանրությունը տանուլ է տալիս: 

Թրանսփարենսի ինթերնեյշնլ ՀԿ փոխնախագահ Սոնա Այվազյանը հայտարարեց, որ իրենց կողմից բարձրացված բնապահպանական խնդիրները «մնում են անպատասխան իշխանությունների կողմից» և այդ պայմաններում «առնվազն անբարոյական է մի կողմից ավիրել բնությունը, մյուս կողմից որպես քարոզարշավի խորհրդանշան օգտագործել տերևը»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ