Ընտրախախտումների հիմնական միտումները
12.02.2013
12:00
Փետրվարի 12-ին Մեդիա Կենտրոնում կայացավ քննարկում- ասուլիս «Ընտրախախտումների հիմնական միտումները. ընտրացուցակներ, ընտրակաշառք, քվեարկությունը և քարոզարշավը փակ հաստատություններում (բանակ, կալանավայրեր), և արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի սահմանափակում» թեմաներով:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, երկարաժամկետ  դիտորդություն  իրականացնող  «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Բանախոսները հիմնականում անդրադարձավ իրենց կողմից արձանագրված խախտումներին, չնայած  «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյանը շեշտեց, որ «այս անգամ ընտրացուցակները բավական բարվոք վիճակում են և արձանագրվել է դրական տեղաշարժ, մահացած հոգիները մեծ ազդեցություն չեն ունենա», սակայն մյուս բանախոսները ընդգծեցին, որ չնայած այդ «որոշակի տեղաշարժին» շարունակվում են ընտրախախտումներն ու  «վարչական ռեսուրսի մասսայական կիրառումը»:

«Որենք ի վերջո հանգեցնում են նրան, որ Հայաստանի քաղաքացիները զրկված են իրական ընտրության իրավունքից»,- ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ