Ո՞ր պետական կայքերն են ավելի մատչելի
12.09.2013
12:00
«Այս աշխատանքը ոչ թե ամոթանք տալու համար ենք անում, այլ ցանկանում ենք, որ պետական մարմինները պատասխանատու լինեն հանրային նշանակության տեղեկատվություն տրամադրելիս` իրար հետ մրցելով»,- սեպտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» ասաց Խոսքիազատությանպաշտպանությանկոմիտեի (ԽԱՊԿ) նախագահԱշոտՄելիքյանը:

Նաև ԽԱՊԿ իրավաբանՕլգաՍաֆարյանը ներկայացրին Հայաստանի պետականմարմիններիպաշտոնականկայքերի հերթականմոնիտորինգի արդյունքները:

ԽԱՊԿ-ը մոնիտորինգն անցկացրել է 2013թ. մայիսի 1-ից օգոստոսի 15-ը՝ գնահատելով պետական մարմինների պաշտոնական կայքերում տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, հրատապությունը, տեխնիկապես հասնելիությունը:

Կայքերի դիտարկումն իրականացվել է 152 չափորոշիչով, որից 131-ը բովանդակային է, 21-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա հատուկ մշակված բանաձևերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական և որակական գործակիցները, որից հետո՝ տեղեկատվության թափանցիկության գործակիցը, և ձևավորվել կայքերի վարկանիշային աղյուսակը:

Ուսումնասիրվել են 51 պետական մարմնի կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբում ներառված է նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների 34 կայք, երկրորդում՝ 10 մարզի պաշտոնական կայքերը, երրորդում՝ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի, դատախազության, Երևանի քաղաքապետարանի և մարդու իրավունքների պաշտպանի կայքերը: Երրորդ խմբի կայքերի վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ այդ մարմինների գործառույթները, հրապարակման ենթակա տեղեկությունների անհրաժեշտությունը տարբեր են:

Առաջին խմբի կայքերի վարկանիշային աղյուսակում լավագույն 3 արդյունքն ունեն տարածքային կառավարման նախարարությունը (տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին՝ 83.96%, 2012-ին՝ 68.33%), միգրացիոն պետական ծառայությունը (2013-ին՝ 77.31%, 2012-ին՝ 54.54%) և արդարադատության նախարարությունը (2013-ին՝ 68.16%, 2012-ին՝ 63.38%):

Այս խմբում վատագույն արդյունքն ունեն միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին՝ 18.32%, 2012-ին՝ 32.54%), հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (2013-ին՝ 20.24%, 2012-ին՝ 21.98%), մշակույթի նախարարությունը (2013-ին՝ 21.16%, 2012-ին՝ 31.30%):

Երկրորդ խմբի կայքերի վարկանիշային աղյուսակում 3 առաջատարներն են Սյունիքի (տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին՝ 51.62%, 2012-ին՝ 49.22%), Արմավիրի (2013-ին՝ 46.95%, 2012-ին՝ 38.53%) և Լոռու (2013-ին՝ 44.00%, 2012-ին՝ 44.11%) մարզպետարանների կայքերը:

Այս խմբում վատագույն արդյունքն են արձանագրել Շիրակի (տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին՝ 26.15%, 2012-ին՝ 34.37%), Արարատի (2013-ին՝ 37.06%, 2012-ին՝ 35.81%), Արագածոտնի (2013-ին՝ 40.63%, 2012-ին՝ 38.03%) մարզպետարանների կայքերը:

Երրորդ խմբի կայքերից, օրինակ, նախագահի կայքի տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին 33.62% է (2012-ին՝ 29.90%), Ազգային ժողովինը՝ 55.08% (2012-ին 53.00% էր), կառավարության կայքինը՝ 46.45% (2012-ին 42.75% էր):

Անցած տարվա համեմատ 2013 թ.-ին 51 պետական մարմնի կայքերից 32-ի ցուցանիշերը բերալավվել են: Սակայն նույնիսկ վարկանիշային աղյուսակի առաջին տեղերը զբաղեցնող կայքերում չկան կամ ամբողջական չեն այնպիսի կարևոր տեղեկություններ, ինչպիսիք են այդ մարմիններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերը, տվյալ պետական մարմնում անցկացված ստուգումների արդյունքները, նաև բացակայում են ղեկավարների տեղակալների պաշտոնական ելույթների տեքստերը:

Օլգա Սաֆարյանը հավելեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն է պետական մարմիններին պարտադրում հրապարակել հանրային նշանակության տեղեկատվություն, և իրենք ուզում են, որ Հայաստանում կատարվեն օրենքի պահանջները:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ