Քարֆուրը Հայաստանում.գործարար միջավայրի և ազատ մրցակցության խնդիրները
29.03.2013
12:00
Մարտի 29-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ «Քարֆուրը Հայաստանում.գործարար միջավայրի և ազատ մրցակցության խնդիրները» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը, ԱԺ տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը,  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը (skype-ով):

Քննարկման ընթացքում հիմնականում խոսվեց Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի Հայաստանում բացման խնդիրների մասին, որի ձգձման հիմնական պատճառն ըստ փորձագետների «օլիգարխիկ միջավայրն է»:

«Մեդիա կենտրոնում» հյուրընկալված Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանն ասաց, որ Քարֆուրի ներկայացուցիչների կողմից «բանակցությունները շարունակվում են» և հավանական է, որ մինչև տարեվերջ,  աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ առևտրի ցանցը, բացվի Հայաստանում:

Քննարկման բանախոսները շեշտեցին, որ չնայած միջազգային մի քանի կառույցներ  արձանագրում են Հայաստանում գործարար միջավայրի ցուցանիշների որոշակի առաջընթաց, սակայն երկրում դեռ չի ձևավորվել ազատ մրցակցություն:

«Մեզ մոտ շուկա չկա, բիզնեսը և պետությունը տարանջատված չէ,  ես ուսումնասիրել եմ 11 պետություն, որոնք անցումային փուլ են անցել, չկա նման երկիր, որ 20 տարի անցումային փուլում շարունակի մնալ, մաքսիմում տասը տարի, մենք ռեկորդ ենք գրանցում այս առումով»,- ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` շեշտելով, որ Հայաստանում տնտեսության զարգացման հիմնական «խոչընդոտը օլիգարխիկ համակարգն է»:

Քննարկման բանախոս հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը վստահ է, որ երկրում «տնտեսությունն արդեն ճիշտ ռելսերի վրա է», իսկ «մոնոպոլիաները հաղթահարվում են»:

«Նախկինում կար խնդիր շաքարավազի ներկրման, սակայն հաստատ ու վստահ եմ ասում, հիմա այդ խնդիրը չկա»,-վստահեցնում է Վարդան Այվազյանը:

Մինչդեռ Վալերի-Աշխեն  Գործունյանը, ով  քննարկմանը միացել էր skype-ով, քանի որ դեռ մեկ տարի առաջ ստիպված էր վաճառել իր հիմնադրած «Փարիզյան սուրճը» և տեղափոխվել Ֆրանսիա, կոչ արեց «թվերով ու ցուցանիշներով չխաբել»:

«Մենք շատ լավ գիտենք, որ եթե Հայաստանում իշխանության մեջ մարդ չունեցար գործդ առաջ չի գնա, եթե դու մաքսատանը մարդ ունես մաքսերդ քիչ կհաշվեն, հարկայինի հետ ընկերություն անես, քեզ չեն նեղի, վտանգավոր վիճակ է Հայաստանում և դա է իրականությունը»,-ասաց «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը:

Ընդհանուր առմամբ բանախոսները համամիտ էին, որ Քարֆուր առևտրային ցանցի մուտքը դրական ազդեցություն կունենա մրցակցության վրա, որն էլ իր հերթին կնպաստի  գների նվազմանը: Այն մտահոգություններին, թե Քարֆուրը հիմնականում նաև արտադրում է իր ապրանքատեսակները, ինչը հավանական է բացասական ազդի տեղական արտադրողների վրա, Վարդան Այվազյանն ասաց.

«Չեմ կարծում թե տնտեսվարողն այնքան անհեռատես լինի, որ այն ինչ այստեղ արտադրվում է կամ հնարավոր է արտադրել, բերի օվկիանոսի այն կողմից առավել մեծ ծախսով,  այս առումով մեծ մտավախություն չունեմ»:

Քննարկումը եզրափակեց Վալերի-Աշխեն  Գործունյանը հույս հայտնելով, որ մի օր նորից կվերադառնա և բիզնես կծավալի, չնայած շեշտելով, որ «վտանգներն ու խնդիրները շատ են»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ