Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ
26.03.2013
12:00
Մարտի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, առաջարկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկում-ասուլիս, որին մասնակցեցին «Հարմոնիա» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբան Ալբերտ Աբգարյանը, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը:

Բանախոսները հիմնականում նշեցին, որ չնայած Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, օրենսդրական դաշտում պաշտպանված են նրանց իրավունքները, սակայն օրենքները հիմնականում դեռ թղթի վրա են և բազում հիմնախնդիրների պատճառ Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել:

Արմեն Ալավերդյանը ներկայացրեց փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից առաջ իրականացրած դիտարկման արդյունքները,  ըստ որոնց Երևանի բոլոր ընտրատեղամասերից թեքահարթակով ապահովված էր միայն 31 (6%) և դրանք լիովին մատչելի էին, իսկ 44-ը (9%)՝ մասամբ մատչելի:

«Իրականում սա բավական փոքր տոկոս է և քաղաքապետարան ներկայացրել ենք մեր առաջարկները (ընտրատեղամասերը հարմարավետ դարձնելու վերաբերյալ) կարծում ենք, որ մինչ Երևանի ավագանու ընտրությունները  այդ փոփոխություններն իրականացնելը լիովին հնարավոր է»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

 «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը շեշտեց, որ դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է տեսողական խնդիրներ ունեցողների ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը՝ տեղադրելով բրալյան համակարգով ստվարաթղթե կաղապարներ և խոշորացույցեր, որոնք, ըստ Աբգարյանի, լայնորեն կիրառվել են. «Ինքս օգտվել եմ այդ կաղապարից, ինքնուրույն քվեարկել և պահպանել գաղտնիությունը»,- ասաց նա:

 «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի հավաստմամբ վերջին մի քանի տարիներին պետական այրերի հետ հանդիպումներն ու համագործակցությունն առավել արդյունավետ են դարձել, բայց հիմնականում դրանք կրում են ֆորմալ բնույթ.

«Երբ հաշմանդամություն չունեցող մարդիկ են որոշումներ կայացնում, ապա հակված են մոռանալու դրանց մասին, իսկ մեր երկրում հիմնականում նրանք են որոշումներ կայացնում,-ասաց բանախոսը` հավելելով, որ եթե քաղաքապետարանում լիներ հաշմանդամություն ունեցող աշխատող, ապա նա ամեն օր կհիշեցներ, որ Երևանում որևէ տրանսպորտ հարմարեցված չէ և այլն:

«Մենք ամեն անգամ լավ խոստումներ ենք լսում, բայց գտնվում են տարբերակներ դրանք շրջանցելու, - դժգոհեց Արման Մուշեղյանը` փաստելով, որ մեկ տարի առաջ, երբ Երևան էին ներկրվում  նոր ավտոբուսները, խոստումներ էին հնչել դրանք հարմարեցնելու կամ ներկրելու արդեն իսկ հաշմանդամների համար նախատեսված հարմարություններով ավտոբուսներ. «սակայն դա տարբեր պատճառաբանություններով կրկին չարվեց»:

Բանախոսները քննարկման ավարտին հույս հայտնեցին, որ Երևան քաղաքի նոր ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել սերտ` նպաստելով հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ