Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հնարավորությունները
22.03.2013
12:00
Մարտի 22-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ քննարկում-ասուլիս «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հնարավորությունները» թեմայով, որին մասնակցում էին Զոյա Թադևոսյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Հովհաննես Հովհաննիսյանը (ՕԵԿ), Դավիթ Սանասարյանը (Ժառանգություն), Արթուր Եղիազարյանը (ՀՅԴ), Մանուկ Սուքիասյանը (Առաքելություն կուսակցություն):

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների բոլոր  ներկայացուցիչները  շեշտեցին, որ ամեն ինչ անելու են «միասնաբար պայքարելու ընտրախախտումների և ընտրակեղծիքների դեմ` դրանք հասցնելով նվազագույնի»:

Զոյա Թադևոսյանը (ՀԱԿ) շեշտեց, որ չնայած ընդդիմության միասնաբար պայքարը այս անգամ էլ չկայացավ, սակայն առավել կարևոր է  համագործակցությունը ընտրությունների վերահսկողական մեխանիզմների առումով.

 «Մեզ համար ամենակարևորն ընտրական բոլոր գործընթացներում միասնական ուժերով ընտրակեղծիքների դեմ պայքարելն է», - ասաց նա ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադևոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը  նշեց, որ իրենք մասնակցելով ընտրություններին լուրջ նպատակներ ունեն «մարդկանց կյանքում կոնկրետ փոփոխություններ մտցնելու»:

 «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանն անդրադարձավ ընտրությունների նկատմաբ մարդկանց վերաբերմունքին` նշելով, լուրջ հիասթափություն կա հասարակության շրջանում, քանի որ ակնկալվում էր ընդդիմադիրների միասնական պայքար, սակայն «ամեն դեպքում հնարավոր է հաղթահարել բնակչության հիասթափությունը ընտրությունների նկատմամբ»:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ արդեն իսկ սկսվել են վարչական ռեսուրսների օգտագործման, չարաշահման գործընթացները,  ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում:

«Գործող քաղաքապետն ակտիվացել է, սկսել է քարոզչություն ծավալել ժամանակից շուտ», - ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը և հավելեց, որ ցուցադրվում են նրա բարեգործություննեը, գովաբանվում նրա կատարած աշխատանքները:

Նորահայտ «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանն էլ իր խոսքում նշեց, որ իրական առաջընթաց գոյություն չունի, կոսմետիկ բարեկարգումը, արտաքին լուսավորությունն առաջընթաց չեն կարող դիտարկվել, երբ օրինակ, Նորագյուղ թաղամասում, որը մտնում է Կենտրոն վարչական շրջանի մեջ «մարդիկ լապտերներով են փողոցում շրջում»:

«Մենք բանանային, հետամնաց երկիր չենք, որ միայն քաղաքի կենտրոնը լուսավորենք, զարդարենք ու ցույց տանք թե առաջընթաց ունենք, կան շատ ավելի կարևոր հիմնարար խնդիրներ»,- ասաց Մանուկ Սուքիասյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ