Ֆեյսբուքը նախընտրական հարթակ Հայաստանում
15.03.2013
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ասուլիսը, ով ներկայացրեց «Ֆեյսբուքը նախընտրական հարթակ Հայաստանում. նախագահական ընտրություններ» ուսումնասիրության հետընտրական փուլի արդյունքները (փետրվարի 19 – մարտի 10):

Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են ֆեյսբուքում ներկայացված նախագահի նախկին թեկնածուների (Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Արամ Հարությունյան, վարդան Սեդրակյան) էջերը, ֆեյսբուքյան մի շարք ակտիվ, տարբեր քաղաքական ուժերին համակրող օգտատերերի էջերը, որոնցից են Տիգրան Քոչարյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Աշոտյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, և ֆեյսբուքում գործող տարբեր խմբերի էջերը:    

Ըստ Լաուրա Բաղդասարյանի` ընդհանուր առմամբ հետընտրական ֆեյսբուքն առանձնացավ միմյանց դեմ պայքարի լարվածությամբ ու խստությամբ:

«Եթե քարոզչության ընթացքում կատակներ էին հնչում, ապա հետընտրական փուլում գնահատականներն ավելի խիստ էին, պայքարը սաստկացել էր և սև PR-ով հեղեղված ֆեյսբուքը բավական հետաքրքիր էր ուսումնասիրության առումով»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը:

Ըստ հետազոտության` լարվածությունն առավել մեծացել է  հատկապես մարտի 10-ից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց հացադուլային  պայքարը:

«Հետաքրքրական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հանրապետականներին աջակցող ֆեյսբուքյան ակտիվիստները կարծես time out են վերցրել, մի տեսակ սպասողական վիճակում են»,- ասաց Բաղդասարյանը:

Քարոզչության ընթացքում նախագահի ակտիվ թեկնածուները հիմնականում շարունակում էին ֆեյսբուքն օգտագործել որպես տեղեկատվության տարածման միջոց 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հետընտրական ֆեյսբուքում հակաքարոզչություն իրականացնող ամենաակտիվ նախկին թեկնածուն Արման Մելիքյանն է, ով հիմնականում հակաքարոզչություն է իրականացրել  Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ:

Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի էջի հավանողների թիվը հետընտրական փուլում կտրուկ բարձրացել է 15000-ից հասնելով 28000-ի:

«Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ ակտիվ չէ ֆեյսբուքում, սակայն նրա էջում այս շրջանում տեղադրվել է մոտ 217 նյութ, տարբեր քննարկումներ ընտրությունների հետ կապված, սա ռեկորդային քանակ է»,- ասաց Բաղդասարյանը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը շարունակելու է հետընտրական շրջանում դիտարկումներ իրականացնել ֆեյսբուքում մինչև ապրիլի 9-ը (ՀՀ նախագահի երդման արարողության օրը), սակայն միաժամանակ դիտարկվելու են նաև Երևան քաղաքի ավագանու ընտրությունների շուրջ ծավալվող քննարկումները ֆեյսբուքում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ