Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը
14.03.2013
12:00
Մարտի 14-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ «Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը և աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունը» թեմայով քննարկում-ասուլիսը, որին մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և «Կովկաս ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Քննարկման հիմնական  համատեքստը նախագահ Սերժ Սարգսյանի այցն էր Ռուսաստանի Դաշնություն, որը փորձագետ Սերգեյ Մինասյանը համարեց «կարևոր հետագա հարաբերությունների համար», որտեղ ամենայն հավանականությամբ խոսվել է նաև աբխազական երկաթուղու վերագործարկման խնդիրի մասին:

«Աբխազիայի նախագահի  և գործող վարչապետի ներկա գտնվելը Մոսկվայում Սերժ Սարգսյանի այցելության ընթացքում պատահական չէր իհարկե, սակայն Աբխազիայի քաղաքական վերնախավը և հասարակությունը դեռ բավական զգուշավոր են այս հարցին վերաբերում հասկանալի պատճառներով»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ Հայաստանը ռուս-վրացական հարաբերություններում «կարևոր միջնորդի դեր է ստանձնել»:

Աբխազական երկաթգծի վերագործարկումը Մինասյանը համարում է նշանակալի ոչ միայն տնտեսական առումով, այլ նաև քաղաքական, «քանի որ հետխորհրդային տարածքում առաջին անգամ կվերականգնվի մի կոմունիկացիա, որը փակվել էր արյունալի առճակատման պատճառով, և հնարավոր վերագործարկումը կարող է դառնալ կարևոր նախադեպ»,- կարծում է Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով նախագահի այցելության և Եվրասիական միության հետ կապված հարցին, Սերգեյ Միանսյանն ասաց, որ Եվրասիական միության գաղափարը դեռեւս շարունակում է մնալ  որպես գաղափար, իսկ Հայաստանի  համար պրակտիկ նշանակություն կարող են ունենալ Մաքսային միության հետ կապվող հնարավորությունները:

ԲՀԿ  մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս շեշտեց, որ Եվրասիական միության հարցը դեռ զուտ քննարկումների փուլում է և «նախ պետք է սպասել մինչև դա դառնա իրականություն»:
«Մեզ տալիս են հնարավորություն մասնակցելու այդ քննարկումներին, առավել ևս դեռ որևէ խոսք չկա միջպետական միավորման մասին, և դա դեռ զուտ տարածքային ինտեգրացիոն գործընթաց է: Մեր մասնակցությունը նման գործընթացներին հնարավորություն է մեր երկրի շահը ներկայացնելու, հերթական բանակցային հարթակն է նաև մեզ  հուզող հարցերի քննարկման, բարձրացման համար», - ասաց պատգամավոր Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ «Վրաստանում ձևավորված նոր իրականության պայմաններում, ռուս-վրացական հարաբերությունների նոր փուլ անցումը կունենա  դրական ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա:

«Նախկինում աբխազական երկաթգծի բացման փորձ արվեց նաև 2002-2003 թվականին սակայն չստացվեց, այս պահին առավել նպաստավոր իրավիճակ է և հնարավորություններն ավելի մեծ են»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:

«Կովկաս ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ