ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի քննարկում-ասուլիսը
12.03.2013
13:00
Մարտի 12-ին «Մեդիա կենտրոնում» կայանավ «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի քննարկում-ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին երկու նստաշրջանների գործունեության դիտարկման արդյունքները:

Զեկույցում ներառված են  2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի կազմի, գործունեության ընդհանուր միտումների, խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունների, ակտիվության մասին տվյալներ: Ներկայացված են աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունված և առավել մեծ հանրային հնչեղություն ստացած օրինագծերի ու  օրենսդրական փաթեթների դիտարկման արդյունքները՝ լրագրողական և փորձագիտական աշխատանքների համադրմամբ:

Parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրով մշակված տվյալները առատ նյութ են դարձել ուշագրավ եզրահանգումների համար, ինչպես, օրինակ՝ «Օրինաստեղծ աշխատանքում, ինչպես նաև քաղաքական որոշումների վրա ներգործության տեսանկյունից խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը նախորդի համեմատ նվազել է: Եթե չորրորդ գումարման խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների կառավարություն-ԱԺ տոկոսային  հարաբերակցությունը 86/14 էր, ապա այս Ազգային ժողովում, երկու նստաշրջանների կտրվածքով, 94/6 է»:

Այս իրավիճակը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը բնորոշեց որպես «խորհրդարանի ինքնիշխանության բացակայություն», որի հետևանքով «խաթարվել է ԱԺ վերահսկողական ֆունկցիան»:

«Խորհրդարանը դարձել է կառավարությանը կից մարմին, և կառավարությունը ստանձնել է օրենսդիրի գործառույթը»,- ասաց Մանուկյանը:

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ մոնիթորինգն ունեցել է որոշակի ազդեցություն և այս նոր խորհրդարանում դրականորեն փոխվել է ՀՀԿ-ական պատգամավորների վարքը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ  «ուրախ է, որ վերջապես հանրապետականների մասին դրական են արտահայտվում»:

Դիտարկման արդյունքներով պարզվել է, որ 5-րդ գումարման  խորհրդարանում ամենամեծ ֆինանսական կարողություններն ունեն ԲՀԿ-ի պատգամավորները, իսկ «20 պատգամավոր, ըստ հայտարարագրած միջոցների, դոլարային միլիոնատեր են»:

«Հարուստների առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը, ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն իր կարողությամբ զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին»,-ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ