Սահմանադրական դատարան. իրավական ճանապարհ, թե՞ փակուղի
12.03.2013
12:00
Մարտի 12-ին` «Մեդիա կենտրոնում» կայացավ քննարկում-ասուլիս «Սահմանադրական դատարան. իրավական ճանապարհ, թե՞ փակուղի» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը և քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածուներ  Րաֆֆի Հովհաննիսյան և Անդրեաս Ղուկասյանի սահմանադրական դատարան դիմելու փաստին` ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կոչ արեց սպասել  որոշմանը և հետո «քննադատություններ հնչեցնել»:

«Իսկ եթե Սահմանադրական դատարան դիմելու այդ քայլն արվում է հետագա շահարկումների նպատակով, ապա պետք չէ մոլորության մեջ գցել հանրությանը»,- հայտարարեց Հովհաննես Սահակյանը:

Արտակ Զեյնալյանը, որը 2003 թ. նախագահական ընտրություններից  ի վեր մի շարք հայցեր է պատրաստել Սահմանադրական դատարան դիմելու համար, կարծում է, որ մեղադրանքները, թե  «Ժառանգություն» կուսակցության ՍԴ ներկայացված հայցը թերի է և ոչ փաստարկված, ուղղակի «անտեղի շահարկումներ են»:

«Եթե անգամ համարենք, որ հայցում չկան բավարար փաստարկներ, ապացույցներ, նախորդ դիմումները եղել են բազում փաստարկներով, բայց միևնույն է դա որևէ արդյունք չի տվել, որևէ կերպ չի ազդել Սահմանադրական դատարանի` հօգուտ իշխանությունների կայացված որոշումների վրա»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ, ընտրախախտումները սկսվել են 90-ականներից, և Րաֆֆի Հովհաննիսյանը` իբրև քաղաքացի, կարող էր այն ժամանակ դրանց դեմ հանդես գալ:

Նրա խոսքով, բոլորը խոսում են ժողովրդի անունից, սական թե՛ իշխանությունը, և թե՛ ընդդիմությունը իրականում չեն պաշտպանում ժողովրդի շահերը:

Շաքարյանցը, վերլուծելով ընտրությունների արդյունքները, հանգել է եզրակացության, որ  Հովհաննիսյանի հաղթանակը Գյումրիում և մի շարք այլ բնակավայրերում ավելի շատ պայմանավորված է Հանրապետական կուսակցության ներսում առկա խմորումներով:

«Գյումրիում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարզապես փորձեց ցույց տալ, որ տեսեք` երբ ես էի քաղաքապետ, դուք հաղթում էիք, իսկ հիմա` ոչ»,-ասաց Շաքարյանցը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ