www.iKin.am կայքի եւ Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի շնորհանդեսը
08.03.2013
13:00
Մարտի 8-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգի և «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի շնորհանդեսը:

iKin.am բլոգային կայքի խմբագիր Զառա Բաթոյանը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսվելու իրենց խնդիրներով և հաջողություններով, քննարկելու իրենց հուզող հարցերը և լուծումներ առաջարկել դրանց համար:

«Հաշմանդամություն ունեցող կանայք հիմնականում մեկուսացած են կարծրատիպերի պատճառով և այս կայքը հենց այդ կարծրատիպերը կոտրելու հնարավորություն կտա, որտեղ բոլորը կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները, կարիքները, փորձառությունը»,- ասաց  Զառա Բաթոյանը:

Բլոգի ստեղծմանն աջակցել է Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության Սիդ գրանտս ծրագիրը, որը հովանավորվում է Չենլ հիմնադրամի կողմից:

 «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի թարգմանությունն ու հրատարակությունը նախաձեռնած «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանն ասաց, որ գրքույկը առողջության մասին ձեռնարկ չէ, բայց պարունակում է հակիճ  ու հասանելի տեղեկատվություն հաշմանդամության սոցիալական պատճառների վերաբերյալ, որոնք կօգնեն որոշակիորեն փոխել ընտանիքներում և հասարակությունում հաշմանդամություն ունեցող կանանց առողջությանը վերաբերող վնասակար համոզմունքներն ու սովորությունները:

«Հաճախ հաշմանդամություն ունեցող աղջիկների մասին չեն խոսում սեռական կյանքի մասին, մտածելով, որ երբևէ չեն ամուսնանալու և դրա հետևանքով կա տեղեկատվության լուրջ պակաս, այս գրքույկում ներառված տեղեկությունները գուցե լրացնեն նաև այդ բացը»,- գրքույկը ներկացնելիս ասաց ՀԿ «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց  ՀԿ-ի հոգեբան Քրիստինե Աղանյանը:

Այսօր հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք ակտիվությամբ աչքի չեն ընկնում Հայաստանում: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները, աղջիկները կրկնակի խոցելի են նախ իրենց սեռի, ապա նաև հաշմանդամության պատճառով:

Խնդիրների համար հիմնական պատճառ են հանդիսանում ընտանիքի բացասական վերաբերմունքը, հասարակական կարծրատիպերը, համատարած անմատչելիությունը, բռնությունն ու շահագործումը, կրթութական և առողջապահական ծրագրերի, զբաղվածության անհասանելիությունը և այլն:

Վիճակագրություն

2012-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցում նշվում `

  • Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին համեմատաբար ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին: Հաշմանդամություն ունեցող տղաների և աղջիկների ընդհանուր հարաբերակցությունը  2:1 է, իսկ մանկատներում այն գրեթե հավասարվում է (5.5:4.5):
  • Ընդհանուր առմամբ, մանկատներում գտնվող հաշմանդամություն ունեցող տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի շատ և նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկները:
  • Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները. սեռերի միջև տարբերություններն ավելի ակնհայտ են մարզային քաղաքներում:
  • Հաշմանդամություն ունեցող տղաների 5%-ը և աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տանից կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով: 
Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ