Մկրտիչ Մինասյանի և Սաշուր Քալաշյանի մամլո ասուլիսը
06.03.2013
12:00
Մարտի 6-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի և ճարտարապետ Սաշուր Քալաշյանի մամլո ասուլիսը` Հանրապետության Հրապարակում գտնվող Կառավարության 2 շենքի վաճառքի և Երևանի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ:

Ճարտարապետները նախօրեին բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին և վարչապետին` կոչ անելով չեղյալ համարել և «անհապաղ կասեցնել» Կառավարական 2-րդ մասնաշենքի (ԱԳՆ) աճուրդի գործընթացը:

Ուսումնասիրելով վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը` ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ահազանգում է, որ չի ստորագրվել «պահպանման պարտավորագիր», ինչը կերաշխավորեր, որ «չի փոխվի ու աղճատվի կառույցը»:

«Խնդիրները չեն սկսել ու չեն ավարտվելու այս շենքով,  խնդիրն այն է, որ հուշարձանների պահպանման օրենքով հստակ շարադրված են նրանց հետ վարվելու կանոնները, որոնք սակայն անտեսվում են: Օրենքն ասում է` ցանկացած հուշարձան պետք է ունենա պահպանման պարտավորագիր հուշարձանը տնօրինողի կամ դրա սեփականատիրոջ կողմից: Մինչդեռ այսօր գրեթե ոչ մի հուշարձանի պահպանման պայմանագիր գոյություն չունի»,-ասաց Սաշուր Քալաշյանը:

Մկրտիչ Մինասյանը շեշտեց, որ իրենք անհանգստանում են, քանի որ «վստահության ռեսուրս չի մնացել»:

«Եթե մենք կորցրած չլինեինք Սևան հյուրանոցը, Երիտասարդական պալատը, արդեն նաև Փակ շուկան, մենք այդքան չէինք անհանգստանա, բայց այլևս չի կարելի թողնել, որ այսպես հերթով մեր պատմական կառույցները կորչեն քաղաքի պատմությունից»,- ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետները շեշտեցին, որ անհրաժեշտ է առանձին օրենքով ամրագրել հուշարձանների մի ցանկ, որոնց վաճառքն ընդհանրապես կարգելվի:

«Այլապես կարող է օպերայի շենքը մի օր, լավ գին տալու դեպքում, դառնալ կազինո,  Մատենադարանի շենքը` հյուրանոց, չենք կարող բացառել, որ մի օր էլ կվաճառվի Հռիփսիմեի վանքը»,- ասաց Սաշուր Քալաշյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
«Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանի մեծ դահլճում (Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի) տեղի ունեցավ հանրային քննարկում «Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ