Մտավորականի դերը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում
05.03.2013
12:00
Մարտի 5-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ քննարկում` «Մտավորականի դերը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում» թեմայով, որին մասնակցում էին ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և գրող-կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը:

Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում ընդգրկված և հաճախ քննադատական ելույթներով հանդես եկող ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց, որ «այսօր չկա մտավորականություն», քանի դեռ այն լիովին չի արտահայտում իր դիրքորոշումն ու կանգնած չէ ժողովրդի կողքին:

«Մտավորական նշանակում է լինել ազատ: Մտավորական է այն մարդը, որը չի ստում, ազատ է ստից, ասում է այն, ինչ մտածում է: Մտավորականը պետք է լինի իր տեղում` ժողովրդի մոտ ու ժողովրդի կողքին` օկուպացնող ռեժիմի դեմ: Ով բարիկադի այն կողմում է, իրավունք չունի խոսել մտավորականության մասին»,- Մեդիա կենտրոնում հայտարարեց Տիգրան Խզմալյանը:

Ժուռնալիստների միության նախագահ, Հանրային խորհրդի և Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանն ասաց, որ պարբերաբար, տարբեր առիթներով բարձրացնում է իր մտահոգությունները բնապահպանական, քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ, սակայն. «միշտ չէ, որ այդ կարծիքը լսելի է»:

«Ես և´ Մաշտոցի պուրակի համար, և´ Փակ շուկայի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել եմ, սակայն ես հանրահավաքների չեմ մասնակցում, ես փողոց դուրս չեմ գալիս, ես այդպիսի մարդ եմ»,- ասաց  Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը` հավելելով, որ  մտավորականները պետք է ունենան քաղաքական դիրքորոշում, սակայն ոչ կուսակցական:

Խոսելով մտավորականի դերի և քաղաքացիական նախաձեռնություններում ակտիվ լինելու մասին, Վահրամ Մարտիրոսյանը շեշտեց, որ դա հաճախ հրամայական է, սակայն ոչ ցանկալի:

«Ես ուզում եմ նորմալ իշխանություն լինի, որպեսզի ես, Տիգրան Խզմալյանը չգնանք ոստիկանների դեմ «բուտիկների» համար կռվենք: Մենք մեր գործով, ես`  իմ գրքով, Տիգրանն` իր ֆիլմերով պիտի ծառայենք հասարակությանը»,-ասաց գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը`շեշտելով, որ անհրաժեշտության դեպքում  «Մտավորականը պետք է լինի այնտեղ, որտեղ իր կարիքը կա, որտեղ ինքը պետք է ստիպի, որ հարգեն իր ընտրական իրավունքը»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ