Բռնությունները լրագրողների նկատմամբ ընտրությունների շրջանում
30.04.2013
15:00
Ապրիլի 30-ին` ժամը 15:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Բռնությունները լրագրողների նկատմամբ ընտրությունների շրջանում» թեմայով:

Բանախոսներն էին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գեւորգ Հայրապետյանը, ընտրությունների ընթացքում խոչընդոտների հանդիպած լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանը (www.aravot.am), Հակոբ Կարապետյանը (www.ilur.am), Էլինա Չիլինգարյանը (www.azatutyun.am):

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ ԱշոտՄելիքյանը համոզված է, որ Երեւանի ավագանու ընտրությունները լրագրողների համար կարող են ստեղծել լարված իրավիճակներ, քանի որ հենց ընտրությունների շրջանում են արձանագրվում բռնություններ լրագրողների նկատմամաբ:

«Հիմա ավելի շատ տուժում են ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողները, և դա հասկանալի է, որովհետև նրանք տալիս են անցանկալի հարցեր ու սուր հոդվածներ գրում: Ընտրությունների ժամանակ ավելանում են պնակալեզների թվերը, ովքեր ուզում են իրենց տերերին ցույց տալ, որ օգտակար են՝ դրանով «արջի» ծառայություն մատուցելով իրենց տերերին»,- համոզված է Աշոտ Մելիքյանը:

Ապրիլի 9-ին բռնության ենթարկված լրագրող  Հռիփսիմե Ջեբեջյանը պատմեց, որ ոստիկաններից մեկը, երիկամների հատվածից բռունքով բռնելով, այնպես է քշել իրեն, որ կոշիկի մի զույգը մնացել է տարածքում, որից հետո Ջեբեջյանը ընկել է, ձեռքը քսվել է ծառին ու արյուն եկել:

«Երբ հանրային հեռուստատեսության լրագրողի հետ դեպք եղավ, դատ եղավ ու նա շահեց այն: Ընդդիմադիր լրագրողների դեպքում շահելու հավանականությունն է փոքր: Դրա համար ես արդեն չեմ դիմել դատարան՝ հասկանալով, որ գործը կարճելու են»,- ասում է Ջեբեջյանը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Էլինա Չիլինգարյանը սեփական փորձով եւս համոզվել է, որ լրագրողների նկատմամաբ բռնությունները  արժանի պատիժ չեն ստանում դատական ատյաններում:

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Չհասցրեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, մի երիտասարդ մոտեցավ ու հարվածեց տեսախցիկին: Ինչպես պարզաբանեցին ոստիկանները հետագայում, այդ «խեղճուկրակ» տղան որևէ կուսակցության չէր հարում, չհարցաքննեցին ոչ մի վկայի ու գործը կարճեցին »,- ասում է Չիլինգարյանը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գեւորգ Հայրապետյանը հայտնում է, որ անգամ իմանալով, որ դատական համակարգը կարող է լրագրողի օգտին չկայացնել որոշումը, պետք է այնքան բողոքարկել, որ հասկանան, թե ինչքան ռեսուրս ու ժամանակ են ծախսում դատարաններ գնալու վրա:

Վերջերս բռնության ենթարկված ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը պատրաստվում է պայքարել մինչեւ վերջ:

«Ես նկարում էի թե ինչպես են անխընտրական դրոշակներ բաժանում երեխաներին ՀՀԿ ներկայացուցիչները: Ներկայացա և հանդարտ բացատրեցի, որ արարքներս օրենքի շրջանակում են: Չնայած դրան՝ ինձ մոտեցան, հարվածեցին, տեսախցիկը ձեռքիցս խլեցին: Կարճ ժամանակ անց վերադարձրին տեսախցիկս՝ ցելոֆանե տոպրակի մեջ. ենթադրում եմ, որ մատնահետքեր չմնան: Ինձ հարվածող Աշոտ Պապայնը մինչեւ օրս ազատության մեջ է, ու ես ենթադրում եմ, որ նա հրաժարվել է իր մեղավորությունը ընդունել, իսկ ոստիկանությունը պատշաճ կերպով չի քննում գործը: Եթե  փորձում են մեր բերանը փակել, մենք պետք է աշխատենք մեր բերանը հնարավորինս ավելի լայն բացել», - ասաց  Կարապետյանը:

Լրագրողները հայտարարեցին, որ չնայած խոչընդոտներին, շարունակելու են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ