Երեւան քաղաքի կրթական խնդիրները
30.04.2013
12:00
Ապրիլի 30-ին` ժամը 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Երեւան քաղաքի կրթական խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» թեմայով:

Երեւանի ավագանու ընտրությունների կուսակցությունների ներկայացուցիչներից մասնակցեցին Արտակ Աղբալյանը (ՀՅԴ), Անահիտ Բախշյանը (Բարև Երևան), Դավիթ Մուրադյանը (Առաքելություն), Ջուլիետա Թադեւոսյանը(ՕԵԿ), Թամար Պողոսյանը(ԲՀԿ): Քննարկում-ասուլիսին կմասնակցի նաեւ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի» կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը:

Բարեւ Երեւան դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը համոզված է, որ բոլոր խնդիրները, որ այսօր բարձրաձայնվում են, հետևանք են անցած չորս տարիների ավագանու գործունեության, որտեղ աշխատել են ԲՀԿ և ՀՀԿ անդամները: 

«Հաճախ ենք տեսնում՝ կրթության վարչության պետը մանկապարտեզում կաթսաների կափարիչներ է բարձրացնում. դա իր լիազորությունը չէ: Դպրոցի տնօրենը, ով կարծում է, որ քաղաքապետն իր հովանավորն է, կարծում է նաև, որ իրեն ամեն ինչ կարելի է»,- ասում է Բախշյանը:

Եթե մանկապարտեզի տնօրենն իմանա, թե ինչի համար է ինքն աշխատում, թերություններ արդեն չեն լինի:Այս կարծիքին է «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Մուրադյանը:

«Եթե այսօր հաշմանդամները շարժվելու, հասարակության նորմալ անդամ զգալու իրավունք չունեն, հասարակության մի հսկայական շերտի իրավունքներ են ոտնահարվում: Նաեւ հոգեբանորեն հասարակությունը պատրաստ չէր ներառական կրթությանը: Որքան էլ առաջընթաց կա, խնդիրը համարվում ենք չլուծված»,- համոզված է ԲՀԿ ներկայացուցիչ  Թամար Պողոսյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Աղբալյանը կարծում է, որ կրթական համակարգը վերից վար քաղաքականացված է, և գտնվում է իշխանական համակարգի ձեռքին՝ որպես մեխանիզմ, որն ընտրությունների ժամանակ օգտագործվում է որպես ընտրական համակարգ:

«161 մանկապարտեզ է գործում՝ 31,6% ներգրավվածությամբ, ցանկացած դպրոցի տնօրենի կարող են հեռացնել քաղաքական դրդապատճառներով՝ առանց հաշվի առնելու նրա մասնագիտական հմտությունները»,- խնդիրների մասին բարձրաձայնեց Աղբալյանը:

«Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի» կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ մանկապարտեզների նորմատիվային համակարգը պետք է հասանելի լինի ծնողներին:

«Սակայն որևէ պետական մանկապարտեզ չունի վեբ կայք, հետևաբար՝ անհնար է ստանալ թափանցիկ տեղեկատվություն»,- ասաց նա:

ՕԵԿ  ներկայացուցիչ Ջուլիետա Թադևոսյանը կարծում է, որ  խորհդային կրթական համակարգը դրական և արժեքավոր շատ առանձնահատկություններ ուներ, որոնք պահպանել էր պետք:

Կրթության ոլորտում ներկայիս խնդիրները, որոշ կուսակցությունների ներկայացուցիչների համոզմամբ, կարող են լուծվել, եթե քաղաքապետարանը կատարի իր լիազորությունները եւ չստեղծի մի կանոնադրություն, որտեղ ամրագրված դրույթներն իրականում քաղաքապետարանի լիազորությունները չեն:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ