Հարցազրույց Վարդան Օսկանյանի հետ
29.04.2013
15:00
Ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հետ:

Օսկանյանը հայտարարեց, որ քաղաքապետ դառնալու դեպքում պատրաստվում է շաբաթվա ընթացքում 1-2 օր օգտվել  քաղաքային տրանսպորտից՝ փորձելով հասկանալ մարդկանց խնդիրները:

Օսկանյանը անդրադարձավ 3 կարեւոր փոփոխությունների, որոնք պատրաստվում է իրականացնել ընտրվելու դեպքում:

«Հիմնական թիրախը անհատ քաղաքացին պետք է լինի, ով արժանավայել կյանք պետք է ունենա, ու պետք է բյուրոկրատական քաշքշուկները հանել: Կառավարման փիլիսոփայությունը պետք է փոխել: Այսօր ժողովրդի ու կառավարողի նպատակները չեն համընկում»,- ասաց Օսկանյանը:

Հայտնեց, որ արաքին գործերի նախարար լինելու 10 տարիների ընթացքում ավելի շատ դրամաշնորհեր են եկել երկիր, քան պետությունը ծախսեր է կատարել: Նա համոզված է, որ նույնը կարելի է կատարել նաեւ քաղաքապետարանում:

«Երեւան քաղաքով էլ կարելի է երկրի զարգացման խթան հանդիսանալ, այդ պատճառով էլ ընկալելի է դառնում, թե ինչու նախկին արտգործնախարարը ուզում է դառնալ քաղաքապետ: Երեւան քաղաքը ունի լայն տնտեսական հնարավորություններ, ու քաղաքապետը կարող է ուրույն տնտեսական քաղաքականություն վարել՝ լուծելով ժողովրդի առաջ ծառացած խնդիրները» ,- համոզված է նա:

Օսկանյանը չի կարծում, որ ԲՀԿ կողմից կատարվող բարեգործական նախաձեռնությունները կաշառքի տեսակ են, որը արգելված է օրենքով:

«Եթե մթերման օրը համընկել է ընտրությունների հետ, ի՞նչ անի, չօ՞գնի գյուղացուն»,- զարմանում է նա:

Նա կոչ է անում, որ ժողովրդին թողնեն ընտրություն կատարել եւ ՀՀԿ կուսակցության քարոզն իրականացնող  երիտասարդներին չմղել քրեական պատասխանատվություն ենթադրող արարք գործել:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ