Երեւան քաղաքի առողջապահական խնդիրները
26.04.2013
12:00
Ապրիլի 26-ին` ժամը 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Երեւան քաղաքի առողջապահական խնդիրները և լուծումներն ըստ ավագանու ընտրությունների համար պայքարող ուժերի» թեմայով:

Բանախոսներն էին Ենոք Աբրահամյանը (ՀՅԴ), Հայկ Մարտիրոսյանը (Բարև Երևան), Մանուկ Սուքիասյանը (Առաքելություն), «Բժշկական ազատ-անկախ արհմիության» անդամ Գեւորգ Թամամյանը, «Արմավիրի զարգացման կենտրոնի» ղեկավար Նաիրա Առաքելյանը:

Առողջապահության ոլորտը ամենաքիչ արծարծված թեմաներից  է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերում, այն դեպքում, երբ փորձագետների ու նույն քաղաքական գործիչների կարծիքով դա մի ոլորտ է, որտեղ կան բազմաթիվ բացթողումներ:

Բժիշկների ցածր աշխատավարձեր, անորակ բուժսպասարկում, բժիշկների անվտանգության  բացակայություն, ապահովագրական մեխանիզմենրի ոչ հավասարաչափ բաշխում, բնապահպանական խնդիրների պատճառով առողջապահության համակարգի վատթարացում: Սրանք այն խնդիրներն էին, որոնց մասին այսօր բարձրաձայնեցին կուսակցությունների ներկայացուցիչները եւ փորձագետները:

«Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիլինիկաներում աշխատավարձը մոտ 40,000 դրամ է, որը բնական է, որ քիչ է: Այս պարագայում անգամ 200,000 դրամ աշխատավարձ ստացող բժշկից հնարավոր չէ պահանջել հերոսություններ»,- ընդգծեց  «Բժշկական ազատ-անկախ արհմիության» անդամ Գեւորգ Թամամյանը:

«Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանն ավելացրեց, որ այսպես շարունակելու դեպքում Հայաստանը 3-4 տարի հետո չի ունենա որակյալ մասնագետներ:

Պետք է մասնագետին գնահատել ու թույլ չտալ, որ մարդը հեռանա կյանքից միայն այն պատճառով, որ գումար չունի: Այսպես է կարծում «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը:

«Երբ որ տարեկան բյուջեից բաշխվող գումարները բաժանում ես անձանց վրա, ստացվում է 10,000 դրամից էլ քիչ մեկ մարդու համար: Պետությունը պոպուլիզմի անվան տակ ասում է, թե անվճար բուժօգնություն է իրականացնում, ու իրականում հիվանդին ու բժշկին հանում է իրար դեմ»,- համոզված է նա:

Դա է նաեւ հիմնական պատճառներից մեկը, որ բռնության են ենթարկվում, անգամ սպանվում են բժիշկներ, որոնցից մեկը Աշոտ Գրիգորյանն էր: Ինչպես ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Ենոք Աբրահամյանը՝ Հայաստանում բժիշկը պաշտպանված չէ, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև իրավաբանորեն:

«Խոսում են բժշկական ապահովագրության մասին, բայց ամենամեծ աբսուրդը այն է, որ բոլոր պետական աշխատողները ունեն բժշկական ապահովագրություն, բժիշկները՝ ոչ»,- ավելացնում է Թամամյանը:

Կուսակցությունների ներկայացուցիչները օրինակներով անդրադարձան մինչեւ այսօր եղած բացթողումներին:

Մանուկ Սուքիասայանը կարծում է, որ բնապահպանական տեսանկյունից խայտառակ վիճակում գտնվող քաղաքը չի կարող ունենալ առողջ առողջապահական համակարգ: «Արմավիրի զարգացման կենտրոնի» ղեկավար Նաիրա Առաքելյանը անդրադարձավ այն խնդրին, որ այժմ ավագանին այդքան հնարավորություն չունի առողջապահական ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելու: Ըստ նրա, առողջապահության ոլորտը վատ վիճակում է գտնվում ամբողջ հանրապետության մակարդակով:

«Առողջապահությունը մեր ՀՆԱ-ի 1.5 տոկոսն է կազմում: Նման տոկոս ունի Թուրքմենիան աշխարհում, այսինքն մեր առողջապահության ֆինանսավորումը հետին տեղում է»,- ասաց նա:

Կուսակցությունների ներկայացուցիչները քննարկումն ամփոփեցին այն մտքով, որ պետք է ընդլայնեն քաղաքապետարանի լիազորությունները առողջապահության ոլորտում:

Լուսանկարներ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ