Հարցազրույց Արմեն Մարտիրոսյանի հետ
25.04.2013
15:00
Ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 25-ին, ժամը 15:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս`«Բարև Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի հետ: Մարտիրոսյանն անդրադարձավ «Բարև Երեւան» դաշինքի ծրագրերին, Երեւանում առկա խնդիրներին:

Փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները հիշելով` «Բարև Երեւան» -ի հաղթանակն իրատեսական համարեց այն դեպքում, եթե քաղաքացիները հետևողական լինեն:

Քաղաքապետի անձը, Մարտիրոսյանի կարծիքով, այսօր ֆորմալ բնույթ է կրում, որը պետք է վերացնել:

«Մաշտոցի պուրակի պայքարից հետո ՀՀ նախագահի այցելության ու հրահանգից հետո միայն կրպակների ապամոնտաժումը արդեն իսկ ապացուցում են, որ քաղաքապետը կատարում է կառավարության հրահանգները»,- ասաց Մարտիրոսյանը: 

Մարտիրոսյանը հայտնեց, որ դպրոցի ուսուցիչներին ահաբեկում են, որ եթե ձայնը տան իրեն, կազատեն աշխատանքից: Նա նշեց, որ պետք է վերացնել մարդկանց միջից վախի մթնոլորտը, որը սերմանվում է նաեւ ոստիկանության աշխատողների կողմից:

«Երեկ իմ աղջիկը չեկավ Ծիծեռնակաբերդ, թեև միշտ միասին ենք գնացել: Երբ մայրս հարցրեց` ինչու՟ չի գնում, պատասխանեց, որ ոստիկաններն են էնտեղ լինելու, ովքեր միշտ ծեծում են մարդկանց»:

Անդրադառնալով ապրիլի 9-ին ոստիկանների կողմից իր նկատմամաբ կատարված բռնությանը՝ Մարտիրոսյանը նշեց, որ տեսաձայնագրությունները հստակ ապացուցում են, թե ով է առաջինը հարվածել եւ ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն ապագայում:

«Այսօր ժ. 12:30-ի մատույցներում Բաղրամյան պողոտայով գնալիս տեսա, որ դպրոցի դիմաց մեքենաները երեք շարքով կանգնած էին, և ոստիկանության որևէ ներկայացուցիչ չտեսա: Իսկ իմ խաղաղ քարոզարշավի արդյունքում, որի ընթացքում որևէ խախտում չեմ արել, խցանում չեմ առաջացրել, ինձ ենթարկեցին դասական հարցաքննության»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա խոստացավ, որ եթե  «Բարև Երեւան»- ը հաղթի, ապա քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու. սակայն, նախկինում խախտումներ իրականացրած մարդիկ կազատվեն աշխատանքից, բայց կմնան նրանք, ովքեր բարեխիղճ եւ լավ աշխատողներ են:

«Ապօրինի ցանկացած որոշում կարելի է ու պարտադիր է վերանայել ու մեղավորնեին ենթարկել իրավական պատասխանատվության: Նույնիսկ եթե նախորդ քաղաքապետի ժամանակ են կայացվել անօրինական որոշումները, միեւնույն է, դա նոր ընտրված քաղաքապետին չի ազատում պատասխանատվությունից»,- ասաց Մարտիրոսյանը՝ անդարդառնալով քաղաքում ապօրինի շինարարությանը:

«Քաղաքապետը պետք է ընդդիմանա կառավության որոշումներին, եթե դրանք հակասում են քաղաքցիների շահերին: Ընտրվելու դեպքում ես անձամբ պատրաստ եմ գլխավորել բոլոր տեսակի բողոքի ցույցերն ընդդեմ կառավարության անօրինական որոշումների: Եթե քաղաքացին իմանա, որ իր մեջքին կանգնած է քաղաքապետարանը, կընդդիմանա, ու  կառավարությունը հետ կկանգնի իր անօրինական որոշումներից»,-խոստացավ Մարտիրոսյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ