Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրները
23.04.2013
12:00
Ապրիլի 23-ին` ժամը 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» թեմայով, բանախոսներն էին Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Արմեն Պողոսյանը (Բարև Երևան), Հրաչ Սարգսյանը (Առաքելություն), Գուրգեն Գասպարյանը (ԲՀԿ), Արեն Մանուկյանը(ՀԱԿ), Արթուր Միսակյանը (ՕԵԿ), «Աքիլես» վարորդական իրավունքների հետազոտական կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝  Երեւանի տրանսպորտային համակարգին առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ կառավարման համակարգ:

«Ես դեմ եմ ստորգետնյա ավտոկայանատեղիներ ստեղծելուն, որոնք աղավաղում են քաղաքի տեսքը՝ առաջացնելով անվտանգության խնդիրներ: Խնդիր է նաեւ այն, որ այսօր որեւէ կապ տրանսպորտային միջոցների միջեւ չկա, որը ԱՊՀ երկրներից շատերում կիրառվում է. մարդիկ մեկ տոմսով կարողանում են օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից»,- բարձրաձայնում է Մինասյանը:

Արմեն Պողոսյանը հայտնեց, որ ինքը կատեգորիկ դեմ է  վերջին շրջանում ավտոբուսների լայնածավալ ներմուծումներին:

«Պետք է ներմուծվի էլեկտրատրանսպորտ, որը զարգացման միակ ճիշտ ձևն»,- ասաց նա:

Գուրգեն Գասպարյանին անհանգստացնում է հատկապես խցանումների խնդիրը քաղաքում:

«Խցանումը լինում է, քանի որ երթուղու տերերը ուզում են, որ իրենց երթուղին անցնի գլխավոր փողոցով, իսկ այլ փողոցները այդպես էլ չեն օգտագործվում»,- ասաց նա:

Արեն Մանուկյանի կարծիքով՝ ավտոմատ կառավարման համակարգ ներդնելու համար նախ պետք է փոխել գոյություն ունեցող իշխանական համակարգը:

«Փորձեք Տարոն Մարգարյանից վերցնել երթուղային գծի մրցումները, չի ստացվի, քանի որ նա ունի մի քանի գիծ, իրենք այնտեղ արդեն անձնական շահ ունեն ու հսկայական գումարներ»,- համոզված է Մանուկյանը:

«Աքիլես» վարորդական իրավունքների հետազոտական կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանի համոզմամբ՝ նախընտրական ծրագրերում չեն անդրադառում այն խնդրին, որ ճանապարհային երթեւեկության կազմակերպումը ճանապարհային ոստիկանության  եւ ոչ թե քաղաքապետարանի լիազորությունն է:

«Ես վստահ եմ, որ այդ խնդրի կառավարումը բացառապես քաղաքապետարանի ֆունկցիան է, եւ այն պետք է վերցնել ոստիկանությունից»,- կարծիք հայտնեց  Արթուր Միսակյանը:

Հրաչ Սարգսյանը ինչպես նաեւ Արթուր Միսակյանը համոզված են, որ տրանսպորտային բոլոր միջոցները պետք է տնօրինվեն քաղաքապետարանի եւ ոչ այլ պետական կառույցների կողմից:

Կուսակցությունների ներկայացուցիչներից գրեթե բոլորը համաձայնվեցին, որ Երեւանին անհրաժեշտ են մետրոյի նոր կայարաններ: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը զարմացավ, որ ձգձգվում է դրանց շինարարությունը: Հնչեց առաջարկ, որ բոլոր զարգացած երկրների նման կառուցվեն  մետրոպոլիտենի կայաններ, որոնք կտանեն դեպի օդանավակայան: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ