2015 թվական. ինչպե՞ս են նախապատրաստվում Հայաստանում եւ Թուրքիայում
22.04.2013
12:00
Ապրիլի 22-ին` ժամը 12-ին «Մեդիա կենտրոնի» գրասենյակում տեղի ունեցավ «2015 թվական. ինչպե՞ս են նախապատրաստվում Հայաստանում եւ Թուրքիայում» թեմայով քննարկում, որին մասնակցեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն ԴավիթԱմիրյանը եւ անկախ խորհրդատու Լեւոն Հովսեփյանը:

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնեց, որ շատ կարեւոր է, թե 2015թ-ին ընդառաջ ինչ ձայնով են հայերը խոսելու, եւ արդյոք այն լսելի է լինելու, թե ոչ:

«2015թ.-ցեղասպանության տարելիցն է, ու հասկանալի է, որ կլինի ավելի մեծ ակտիվություն, բայց հիմնական ուղեցույցը պետք է լինի այն, որ 2015-ը դառնա մեր ուժերը կրկին վերախմբավորելու, վերադասավորելու շատ կարեվոր հանգրվան, որից հետո մենք պետք է շարժվենք առաջ»,-ասաց նա:

«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ով իր 5 ընկերների հետ որպես սովորական քաղաքացի է մտահոգված այս խմդրով, կարծում է, որ պետք է ընտրվեն թիրախային խմբեր՝ օրինակ Թուքիայի երիտասարդությունը, ում ուղղությամբ էլ պետք է աշխատել:

«Ցեղասպանության 100 ամյակով պետք է մի բան ստեղծվի. մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր սերունդներին ասել՝ դա նոր փուլ կդառնա, թե կշարունակենք այնպես, ինչպես որ եղել է»,- հարց բարձրացրեց Ամիրյանը:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ  կա որոշակի էվոլուցիա նաեւ Թուրքիայի քաղաքական դաշտում,  ու պետք է խորացնել այդ ճգնաժամը թուրք հասարկության մեջ:

«Մեր թիրախը պետք է լինի թուրքական հասարակությունը, որը ինֆորմացիոն սովի մեջ է այսօր: Հայ եւ թուրքական գիտությունները համեմատել չի կարելի, քանի որ հայկական կողմը փաստացի է ներկայացնում իր կարծիքը»

Թուրքագետ Արտակ Շաքարյանը տեղեկատվական պատերազմների մեջ խորհուրդ է տալիս ուշադիր լինել կիրառվող գործիքներ ընտրելիս: Թուրքիայում դա թվիթերն է, որը Հայաստանում այդքան էլ մեծ կիրառություն չունի: 

Մեկ այլ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ հենց Թուրքիայի համար է կարեւոր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունումը:

«Այսօրվա ինֆորմացիոն պատերազմի պայմաններում պետք է կարողանալ այս հարցը բարձրացնել այլ մակարդակի վրա՝ փորձելով աշխատել առաջին հերթին թուրքական հանրության հետ»,- առաջարկում է Հովհաննիսյանը: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Միջազգային հանրության արձագանքը ՀՀ-ում քաղաքացիական անհնազանդության գործողություններին
26.04.2018
12:00
Ապրիլի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Միջազգային հանրության արձագանքը ՀՀ-ում քաղաքացիական անհնազանդության գործողություններին» թեմայով:
Քաղաքագետների գնահատականը «թավշյա հեղափոխության» ընթացքին
26.04.2018
11:00
Ապրիլի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քաղաքագետների գնահատականը «թավշյա հեղափոխության» ընթացքին» թեմայով:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հիմնադիր Գարո Արմենի հարցազրույցը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ
24.04.2018
12:00
«Փոփոխություններն անխուսափելի են՝ քանզի դրանց միջոցով է միայն, որ առաջընթացը հնարավոր է դառնում». այսպիսի միտք է հայտնել Գարո Արմենը Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին ուղղված հայտարարությունում:
Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին
23.04.2018
12:00
«Սիստեմայի մենեջմենթի բացակայություն է ընդհանրապես երկրում: Այն հայտարարությունից հետո, որ երկրում պետք է Մարտի 1 կրկնվի, միակ բանը, որ իմ համեստ հնարավորությունները թույլ են տալիս՝ հրաժարվել այն կոչումից, որը ստացել եմ այս երկրի ղեկավարներից»,- ասաց «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ապրիլի 23-ին Մեդիա կենտրոնում «Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին» թեմայով ասուլիս-քննարկմանը:
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ