Հարցազրույց Մեսրոպ Առաքելյանի հետ
19.04.2013
12:00
Ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 19-ին, «Մեդիա կենտրոնում», տեղի ունեցավ հարցազրույց` «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանի հետ:

«Առաքելությունն» առաջնահերթ է համարում Երևանի բնակչության անվտանգության և հարմարավետության խնդիրների լուծումը, ընգծեց Մեսրոպ Առաքելյանը: 

Խոսելով քաղաքական դաշտում սերնդափոխության անհրաժեշտության մասին, Առաքելյանը նշեց, որ երիտասարդ կուսակցությունը պատրաստ է խնդիրների լուծման սեփական գաղափարներն առաջարկել:

«Մենք չպետք է մեր խնդիրների լուծումը պահանջենք ավագ սերնդից: Մենք ինքներս պետք է փոփոխություն անենք», - հայտարարեց կուսակցության քաղխորհրդի անդամը:

Իսկ կուսակցության հիմնական առաքելությունը, ըստ Առաքելյանի, ժողովրդի քաղաքացիական ակտիվության բարձրացումն է:

«Եթե մենք պահանջատեր չլինենք, ոչ մի իշխանություն լավ բան չի անի ժողովրդի համար: Ցանկացած իշխանություն նման ոճով է աշխատում: Պետք է պահանջատեր լինել, վերացնել անպատժելիության մթնոլորտը», - ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ