Երեւան քաղաքի բյուջե. խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների
18.04.2013
12:00
Ապրիլի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Երեւան քաղաքի բյուջե. խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» թեմայով, բանախոսներն էին Վահե Նիկոյանը (ՀՀԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Պողոս Փլավչյանը (ԲՀԿ), Սիմոն Ղոնախչյանը (Բարև Երևան), Ջուլիետա Թադևոսյանը (ՕԵԿ), Մեսրոպ Առաքելյանը (Առաքելություն), «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, «Համայքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանը:

Քննարկման մասնակիցները անդրադարձան բյուջեի անկատարությանը, բյուջեի աշխատանքների թափանցիկության բացակայությանը, գումարների ոչ արդյունավետ օգտագործվելուն եւ այլ խնդիրների:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը կարևորեց բյուջեի նկատմամբ արդյունավետ վերահսկողության  իրականացումը, որը պետք է կատարվի ընդդիմադիր ուժերի կողմից:  Նա առաջարկեց ստեղծել ինտերակտիվ բյուջե, որտեղ կհրապարակեն բյուջեի ամենօրյա մուտքերի եւ հոսքերի ցուցանիշները:

«Իրականում Երեւանի բյուջեն 65 միլիարդ դրամ չէ, եթե ավելի լուրջ դիտարկենք, 2013 թվականի Երեւանի բյուջեն 80 մլրդ է: Առաջիկա 4 տարիներին այն հնարավոր է 400 մլրդ-ի հասցնել` եթե կախվածությունը կառավարությունից թուլացնենք: Երեւանում ստացված մինչեւ 30 տոկոս եկամտահարկն ու շահութահարկը պետք է գնա հենց Երեւանի բյուջե»,- ասաց Մինասյանը:

Պողոս Փլավչյանը, ով կողմ է, որ քաղաքապետարանը բիզնես գործունեությամբ զբաղվի նաեւ,  հայտնեց, որ հնարավոր չի համարում Երեւանի բյուջեով կարճ ժամանակում բոլոր ծրագրերի իրականացումը:

 «Քաղաքապետարանը պետք է ապահովված լինի անհրաժեշտ ֆինասնական միջոցներով, անկախ նրանից, թե կառավարությունից կվերցնենք գումարը, նոր եկամտահարկեր կսահմանվենք, թե ոչ»,- ասաց Փլավչյանը:

ՕԵԿ ներկայացուցիչ Ջուլիետա Թադեւոսյանը համոզված է, որ բյուջեի գումարները կարելի է ավելացնել՝ քաղաքում տնտեսվարող սուբյեկտների շահութահարկերից համապատասխան պահումներ կատարելով:

 «Համատիրությունները եւս լուրջ խնդիրներ կարող են լուծել, բայց սխալ են կառավարվում: Հավաքված գումարներով շենքերի որոշակի խնդիրներ կարելի է լուծել»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանի այն պնդումը, թե Երեւանի բյուջեի 80 մրդ լինելը թաքցվում է, չնդունվեց Վահե Նիկոյանի կողմից: Երեւանի բյուջեն երկրի համընդհանուր բյուջեից առանձնացնելու առաջարկների եւս մերժվեցին վերջինիս կողմից:

«Դա նույնն է, ինչ Երեւանի բյուջեն բարձրացվի՝ պետական բյուջեի գումարները նվազեցնելով»,- ասաց նա:

Բարև Երևան դաշինքի ներկայացուցիչը համոզված է, որ ավագանին պետք է սահմանի գումարների համաչափ ծախսման գործակից:

 «Համաչափության զարգացումը Երևանի կարևորագույն խնդիրներից է: Մշակութային կենտրոններ պետք է ստեղծվեն տարբեր վարչական շրջաններում, կատարվի իշխանական մարմինների դիսլոկացիա: Կան բազում ծրագրեր, որոնց արդյունավետության գնահատման մեխանիզմները չկան: Մենք մտադիր ենք կիրառել ծրագրային բյուջետավորում»,- ասաց Սիմոն Ղոնախչյանը:

Ոչ թե համայնքը պետք է զբաղվի բիզնեսով՝ մրցակցելով տնտեսվարող սուբյեկտների հետ, այլ պետք է իրականացվեն ծրագրեր ի բարորություն հանությանը: Այսպես է կարծում Մեսրոպ Առաքելյանը:

«Բյուջեն անկանխատեսելի է, օրինակ նոր տեղական տուրքերի փոփոխությունների ընդունմամբ փոքր բիզնեսի համար հանրային սննդի վաճառքի 1000-6000 դրամ վճար սահմանվեց, որը նրանք պարտավորվեցին վճարել երեք օր հետո: Այս դեպքում փոփոխությունները պետք է կիրառվեն առնվազն 3 տարի հետո»,- առաջարկում է նա:

 «Համայքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանի,  Երեւան քաղաքի բյուջեն ու օրենքները անսահման կատարելագորման կարիք ունեն, իսկ այն ինչ ներկայացնում են կուսակցությունների ներկայացուցիչները, Երեւանի բյուջեին բացարձակ չի վերաբերում:

«Նախ Երեւանը չի կարող բիզնեսով գումար աշխատել, շեշտը դրա վրա դնելը իրատեսական չէ: Ասում եք, թե բյուջեն մասնակցային է, միգուցե ֆորմալ առումով նման քայլեր արվում են, բայց այն մասնակցային չէ: 2011թ. մարտի վերջին, երբ քննարկվում էր 2010թ-ի կատարողականը, դահլիճում ավագանիներից բացի այլ մարդ չկար, ու քննարկումը տեւեց ընդամենը 45 վայրկյան ու հաստատվեց»,- անհանգստություն արտահայտեց Մովսիսյանը:

 «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը որպես անհամաչափության զարգացման լուծում, առաջարկեց որոշակի արտոնություններ տրամադրել հատկապես այն վարչական շրջաններին, որտեղ կարելի է արդյունաբերություն զարգացնել:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ