Երեւանի բնապահպանական խնդիրների լուծումներն ըստ թեկնածուների
16.04.2013
12:00
Ապրիլի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Ավագանու ընտրություններին ընդառաջ. Երեւանի բնապահպանական խնդիրների լուծումներն ըստ թեկնածուների» թեմայով, որի բանախոսներն են բոլոր ուժերի համամասնական ցուցակների անդամներ` Ապրես Զոհրաբյանը (ՀՅԴ), Գուրգեն Գասպարյանը (ԲՀԿ), Սուսաննա Մուրադյանը (Բարև Երևան), Հրաչ Սարգսյանը (Առաքելություն), Հրայր Սարգսյանը (ՕԵԿ) եւ Եվա Թովմասյանը (ՀԱԿ) կուսակցություններից, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Քննարկման բոլոր մասնակիցները վստահեցրին, որ, ավագանում ընդգրկվելով, պետք է պայքարեն մայրաքաղաքում բնապահպանական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Ավագանու թեկնածուները առաջնային համարեցին Հրազդանի կիրճի եւ Նուբարաշենի աղտոտվածության խնդիրների լուծումը, անդրադարձան պետության գերակա շահի անվան տակ վերացող կանաչ տարածքներին, կետային շինարարության ազդեցությանը կանաչ տարածքների վրա, այգիների հատվածավորված սեփականաշնորհմանը եւ այլ խնդիրների:

«Մինչեւ օլիգարխի կողմից անօրինական ձեւով կառուցված գոնե մեկ շենք չապամոնտաժենք, մենք կետային կառուցապատումից չենք ազատվի»,-  կուսակցությունների ներկայացուցիչներին այսպիսի խորհուրդ տվեց  «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը՝ նշելով, որ ՀԿ-ներն ի տարբերություն կուսակցությունների միշտ հետամուտ են լինում խնդիրները վերհանելու գործում եւ դրանց լուծման համար մղվող պայքարի մեջ:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը համոզված է, որ խնդիրները լուծելու համար լուրջ քաղաքական կամք է հարկավոր:

«Օրենքի լավ լինելու դեպքում անգամ, եթե չկա քաղաքական կամք, այն կարելի է շրջանցել, ու օղակաձեւ այգին դրա լավագույն օրինակն է»,- ասում է նա:

Նա Երեւանի առաջնային խնդիրների թվին է դասում Նուբարաշենի աղբի ոչ վերամշակված լինելը, որը կարող էր վաղուց լուծված լինել, եթե հայերը չմտածեցին, որ ճապոնացիներն ուզում են մոնոպոլիզացնեն հայկական աղբը:

«Մեր ծրագրերում հիմնական շեշտը դրված է աղբի վերամշակաման գործարանի ներդրման ու շահագործման վրա: Ես անձամբ բնակվում եմ Նուբարաշենում ու ճիշտ է Կարինե Դանիելյանը, որ այնտեղ հարցը միայն մասամբ է լուծվել ճապոնացիների կողմից ներդրած տեխնիկայի միջոցով, եւ եթե այն ամբողջությամբ կիրառվի, Նուբարաշենը գոնե կարելի է ապահովել հոսանքով»,- ասաց  ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը:

Նա նշեց ոլորտներ, որ սրճարաններին պայմանագրերը տրվել են 10 տարի առաջ, 50-60 տարի օգտագործման ժամկետով, և այսօրվա ավագանին դրա դեմ որևէ կերպ չի կարող պայքարել:

Երեւանի հատակագիծը Բարև Երևան դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանի կարծիքով՝ ամեն օր խախտվում է քաղաքապետարանի համաձայնությամբ:

«Կառուցապատելու ենք օրինական ձեւով, կանաչապատելու ենք, կարգավորելու ենք քաղաքաշինությունը, բակերում լինելու են այգիներ եւ ոչ թե ավտոտնակներ, լուծելու ենք ջրահեռացման խնդիրները, մենք չենք ունենալու տրանսպորտի գծեր գործող քաղաքապետի պես»,- ասաց Մուրադյանը:

Երեւանում կատարվող կանաչապատման աշխատանքները ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Եվա Թովմասյանը որակեց որպես դեկորատիվ, որը իրականում օդի աղտոտվածության խնդիրը չի լուծում:

«Հանրային տարածքները անխիղճ յուրացնում են: Մինչեւ այսօր գերակա շահ հայտարարած տարածքներից ոչ մեկը չի ծառայել հասարակության շահերին»,- ասաց Թովմասյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ