Երևանի զարգացման տեսլականը. բանավեճ
12.04.2013
17:00
Ապրիլի 12-ին` տեղի ունեցավ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Ավագանու ընտրություններին ընդառաջ. Երևանի զարգացման տեսլականը» թեմայով բանավեճ:

Բանավեճին մասնակցում էին ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերի համամասնական ցուցակների կին անդամները` Աստղիկ Գևորգյանը  (ՀՀԿ), Նունե Վարդանյանը (ՀՅԴ), Թամար Պողոսյանը (ԲՀԿ), Ջուլիետտա Թադևոսյանը (ՕԵԿ), Անահիտ Բախշյանը (Բարև Երևան), Մարինե Եփրեմյանը (Առաքելություն): ՀԱԿ-ից ներկայացուցիչ բանավեճին չներկայացավ, և նրան հատկացվելիք ժամանակը հավասարապես բաշխվեց այլ մասնակիցների միջև:

Բանավեճի մասնակիցներին հավասար ժամանակ էր տրված սկզբում պատասխանելու վարողի հարցերին, ապա` միմյանց հարց տալու, ընդ որում, հարցերը մրցակից որևէ ուժի ներկայացուցչին ուղղելու համար նախօրոք անցկացվեց վիճակահանություն:

Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին, ավագանու կին-թեկնածուները մատնանշեցին քաղաքաշինության, տրանսպորտի, բնապահպանության, կրթության ոլորտներում առկա թերությունները և դրանց հաղթահարման ճանապարհների սեփական տեսլականը:

ՀՀԿ ներկայացուցիչ Աստղիկ Գևորգյանը ավագանու գործունեությունը   համարեց՝ հավաստիացնելով, որ ավագանին կարողացել է որոշակիորեն նպաստել խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է քաղաքի  կառուցապատմանը, ապա , ըստ բանախոսի, «Երևանի դեմքը խեղվել է  անկախացման հենց առաջին օրերից և  անմիջապես հնարավոր չէ իրավիճակը շտկել»:

Դաշնակցության ներկայացուցիչ Նունե Վարդանյանը մտահոգություն հայտնեց  Երևանի բազմաբնակարան շենքերի անբավարար սեյսմակայունության վերաբերյալ: Վարդանյանը շեշտեց, որ քաղաքային իշխանությունները պետք է ծրագիր մշակեն շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար:

«Տարբեր տեխնիկական լուծումներով հնարավոր է բարձրացնել շենքերի սեյսմակայությունը և դա մեծ գումարներ չի պահանջում»,- նշեց Նունե Վարդանյանը:

Տրանսպորտային միջոցների արտանետումների և 2 տասնյակից ավելի արտադրությունների հետևանքով, մշտական շինարարության պայմաններում օդի աղտոտվածությունը Երեւանի կարևորագույն բնապահպանական խնդիրներից է, որը կարող է լուծվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի շահագործման միջոցով, վստահ է ԲՀԿ-ի ներկայացուցիչ Թամար Պողոսյան:

«Մենք վերջին հնարավորությունն ունենք զարկ տալու էլեկտրական տրանսպորտի զարգացմանը, և դա մենք պետք է անենք»,- հայտարարեց բանախոսը:

«Առաքելությունն» իր հերթին առաջարկում է զարկ տալ Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը: Ըստ կուսակցության ներկայացուցիչ Մարինե Եփրեմյանի, եթե քաղաքային տրանսպորտը մասնավորից  սեփականատերերից փոխանցվի  քաղաքապետարանին՝ դրանց շահագործումից ստացված գումարները հնարավոր կլինի օգտագործել մետրոպոլիտենի զարգացման համար:

«Ժառանգություն»կուսակցության ներկայացուցիչ, «Բարև Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանը շեշտելով, որ Երևանում խնդիրները բազմաթիվ են և թվարկելն անգամ դժվար է, սակայն դրանց  լուծման կարևոր գրավականներից է ավագանու ճիշտ աշխատանքը.

«Մենք բարձրացնելու ենք ավագանու գործունեության հրապարակայնությունը, թափանցիկությունը, հաշվետվողական լինելու պարտավորությունները»,- ասաց Անահիտ Բախշյանը

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
«Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանի մեծ դահլճում (Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի) տեղի ունեցավ հանրային քննարկում «Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները» թեմայով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2018թ. զեկույցի ներկայացում. «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ:
«ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները»
04.10.2018
11:00
Հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ