Երևանի քաղաքաշինական խնդիրները
11.04.2013
12:00
Ապրիլի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Ավագանու ընտրություններին ընդառաջ. Երևանի քաղաքաշինական խնդիրները և դրանց լուծումներն ըստ ավագանու թեկնածուների» թեմայով:

Բանախոսներն էին բոլոր ուժերի համամասնական ցուցակների անդամները` Լևոն Իգիթյանը (ՀՀԿ), Բորիս Հայրապետյանը (ՀՅԴ), Գուրգեն Գասպարյանը (ԲՀԿ), Հրայր Սարգսյանը (ՕԵԿ), Գուրգեն Հակոբյանը (Բարև Երևան), Ավետ Պողոսյանը (ՀԱԿ), Մեսրոպ Առաքելյանը (Առաքելություն), «Պետական կարիքների զոհեր» ՀԿ Սեդրակ Բաղդասարյանը և «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

Քննարկման բոլոր մասնակիցները վստահեցրին, որ ավագանում ընդգրկվելով հիմնականում պետք է պայքարեն մայրաքաղաքում ապօրինի շինարարության, ոչ ճիշտ կառուցապատման դեմ` ներկայացնելով այն ուղղություններն ու ծրագրերը թե ինչ մեխանիզմներով է դա հնարավոր:

Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանը կոչ արեց ներկաներին չմեղադրել ճարտարապետներին ապօրինի շինարարության կամ Երևանի Գլխավոր հատակագծի խախտման համար:

«Երևանի hատակագիծը քաղաքաշինական խորհուրդն ուղղակի չի տեսել, մինչդեռ կառավարությանը զեկուցվել է, թե հաստատված է, դրա համար կան բազմաթիվ խնդիրներ»,- հայտարարեց բանախոսը:

Ավագանու ներկա կազմի աշխատանքից իր դժգոհությունն արտահայտեց «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Գարեգին Հակոբյանը` շեշտելով, որ  ավագանու բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն կողմ քվեարկությամբ:

«Բարգավաճ Հայաստանի» ավագանու անդամ Գուրգեն Գասպարյանը հակադարձեց`ասելով,  որ հենց իրենց խմբակցության ջանքերով հնարավոր եղավ կանխել բազմաթիվ  կրպակների ապամոնտաժումը:

 «Առաքելության» ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը անհրաժեշտ է համարում Երևանի փոքր կենտրոնից պետական և գերատեսչական շենքերը այլ վարչական շրջաններ տեղափոխելը: Նրա կարծիքով,այսպիսով կլուծվի նաև մայրաքաղաքի համաչափ կառուցապատման խնդիրը:

Հրայր Սարգսյանը, որը ներգրավված է ՕԵԿ-ի համամասնական ցուցակում, կարևորեց նորակառույցների սեյսմակայունության խնդիրը և ընդգծեց համատիրությունների դերի բարձրացման անհրաժեշտությունը:

Քաղաքաշինության ոլորտում ապօրինությունները բացառելու միակ տարբերակը ՀԱԿ ներկայացուցիչ Ավետ Պողոսյանը համարում է իշխանափոխությունը և բոլոր խնդիրների համար քաղաքական պատասխանատվության կիրառումը:

 «Պետական կարիքների զոհեր» ՀԿ Սեդրակ Բաղդասարյանը և «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյաննը ավագանու թեկնածուներին հարցեր ուղղեցին մայրաքաղաքի կառուցապատման մի շարք խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:

«Երևանում քանդվել է 29 պատմամշակութային հուշարձաններ, դրա դեմ առայժմ ոչինչ չի արվում, եթե քաղաքապետարանը չի կարող այդ հարցերը լուծել և միայն նախագահը պետք է գա և ասի սիրուն չի, գուցե պետք չէ քաղաքապետ ընդհանրապես, խնդիրներ կան որոնց լուծման համար  ուղղակի հարկավոր է օրենքը հարգել»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ