Արմավիայի սնանկացման հիմնապատճառները
10.04.2013
12:00
Ապրիլի 10-ին` «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Արմավիայի սնանկացման հիմնապատճառները և հետևանքները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով, որի բանախոսներն էին ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը և կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը:

Բանախոսները ընդհանրացնելով Արմավիայի սնանկացման հիմնական պատճառները նշեցին, որ սխալ մենեջմենթի և մենաշնորհային դիրքի հետևանք է, չնայած հնչեցին կասկածներ, սնանկացման գործընթացի վերաբերյալ:

«Կասկածներ իհարկե կան, ինչպես կարող է 10 մլն դոլար եկամուտ ապահովող ընկերությունը սնանկանալ, սա արհեստական սնանկացում է»,- հայտարարեց ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ հավելեց, որ քաղավիացիայի ոլորտը պետք  է լինի պետության հովանու ներքո կամ պետք է վերահսկվի պետության կողմից:

«Կամ նման ռազմավարական օբյեկտները լինում են պետության հովանու տակ, դա նորմալ է և շատ պետություններ են դա անում, առավել ևս պատերազմական վիճակում գտնվող, կամ էլ վերահսկողական շատ խիստ մեխանիզմներով կարգավորվում է այդ ոլորտը»,- կարծում է Հարություն Մեսրոբյանը` շեշտելով, որ Հայաստանում նման «կոլապսներն անխուսափելի են, քանի որ 90-ից ի վեր չկա ռազմավարություն, ռազմավարական ուղղություններ և դրանից բխող գործողություններ»:

Իզաբելլա Մուրադյանը կարևորեց օդային օրենսգրքի ընդունման հարցը և ընդգծեց ոլորտի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը:

 Նրա խոսքով, դեռևս մեկ տարի առաջ Արմավիան դիմել է կառավարությանը իր խնդիրների որոշակի լուծման ակնկալիքով, սակայն արձագանքը համարժեք չի եղել:

«Այս պահին ամենակարևորը ուղևորների խնդիրներն են և պետք է քննարկվի Հանրային խորհդում, ստեղծվի էքստրա ֆոնդ` փոխհատուցելու այդ ուղևորների գումարները, որը հետագայում պետությունը կգանձի հետ»,- տեղեկացրեց Հանրային խորհրդի ներկայացուցիչը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
«Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» հետազոտության ներկայացում
15.03.2019
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ