Պալիատիվ բուժօգնության նոր օրենսդրության մշակման հարցերը
05.04.2013
12:00
Ապրիլի 5-ին` «Մեդիա կենտրոնում» կայացավ ասուլիս «Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) բուժօգնության, նոր օրենսդրության մշակման հարցերը» թեմայով, որին մասնակցում էին Պալիատիվ խնամքի միջազգային նախաձեռնության փորձագետ Սթիվեն Քոնները ևՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Հայաստանում շարունակվում է զարգանալ պալիատիվ խնամքը, որի հիմնական նպատակը քաղցկեղով հիվանդների և անբուժելի հիվանդություններ ունեցող անձանց համար կյանքի լավագույն որակի հասնելու հնարավորության ստեղծումն է: Դա ենթադրում է ցավի եւ մյուս բացասական ախտանիշների վերացում, համապատասխան մասնագետների կողմից հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցություն:

Պալիատիվ բժշկական օգնության սահմանումը ներառված է առողջապահության մասին նոր օրենքի նախագծում, և պալիատիվ բժշկական օգնության զարգացման համար անհրաժեշտ շատ կարևոր դրույթներ արծարծված են «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններում:  Այս գործընթացները համակարգվում են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից և նրանց ցուցաբերած աջակցության շնորհիվ` արդյունքներն արդեն տեսանելի են: 

Նշված փոփոխությունները ներառում են մորֆինի և ցավազրկող այլ  օփիոիդների մատչելիության ապահովում, այդ դեղերը նշանակող բժիշկների համար սահմանափակումների վերացում, ինչպես նաև պալիատիվ բժշկական օգնության ճանաչում որպես առողջապահական համակարգի կարևորագույն մաս: Առաջընթաց կա նաև առողջապահության ոլորտի մասնագետների համար պալիատիվ խնամքի վերաբերյալ կրթական ծրագրերի մշակման գործընթացում:    

Առողջապահության նախարարության աջակցությամբ և «Գլոբալ հիմնադրամի» ֆինանսավորմամբ անցած մեկ ու կես տարում իրականացվել են պալիատիվ խնամքին նվիրված չորս պիլոտային ծրագրեր: Նշված ծրագրերը տեղակայված են «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի թիվ 1 համալսարանական կլինիկայում, «Վանաձորի թիվ 1 Լ.Արեշյանի անվան հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ում: Պիլոտային տեղամասերի առաջին տարվա գործունեության արդյունքները ցույց են տվել, որ պալիատիվ բժշկական օգնություն ստացած 132 հիվանդի մոտ գրանցվել է ցավի մեղմացում և կյանքի որակի լավացում:

ՀՀ Առողջապահության նախարարության պատրաստակամությամբ և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության,  ինչպես նաև «Բաց հասարակության հիմնադրամներ» Պալիատիվ խնամքի միջազգային նախաձեռնության ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ մշակվել է պալիատիվ բժշկական օգնության ազգային ռազմավարություն, որն ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից, ինչպես նաև պալիատիվ բժշկական օգնության տրամադրման վերաբերյալ նոր կլինիկական ուղեցույց և չափորոշիչներ: Ակնկալվում է, որ նոր քաղաքականությունները կհաստատվեն օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների հետ միասին:

ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններն ու բժշկական անձնակազմի լուրջ վերապատրասումները կնպաստեն պալիատիվ բուժօգնության որակի բարձրացմանն ու ցավազրկող դեղերի հասանելիության հարցի լուծմանը.

«Այժմ ակտիվորեն աշխատում ենք ներարկային մորֆինի ներկրման խնդրի շուրջ, քանի որ Հայաստանում միայն ներարկվող տեսակն է բերվում, որը դժվար է, ցավ է պատճառում և գրեթե  5 անգամ թանկ է հաբից»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Հայաստանում տարեկան շուրջ 18,000 հիվանդների կարիք ունեն պալիատիվ բուժօգնության, մասնագիտացված պալիատիվ ծառայությունների մատուցման: Ուժեղ ցավազրկողները հաճախ դժվար հասանելի են, տնային պայմաններում խնամքը պիլոտային ծրագրերի շրջանակներից դուրս մատչելի չէ, առողջապահության ոլորտի մասնագետները չունեն պալիատիվ խնամքի վերաբերյալ կրթություն և գիտելիքներ:  Այս խնդիրները ևս, շարունակում են մնալ ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և գործընկերների հետ համագործակցության արդյունքում ակնկալվում է գտնել լուծումներ, մոտ ապագայում:

«Բաց հասարակության հիմնադրմաների» Պալիատիվ խնամքի միջազգային նախաձեռնության պալիատիվ խնամքի փորձագետ դկտ. Սթիվեն Քոններն ասաց, որ  «Հայաստանում ակնհայտ է առաջընթացը, չնայած դեռ շատ անելիքներ կան»:

«Մենք գնահատել ենք պիլոտային ծրագրերի առաջին տարվա աշխատանքները ծրագրի ծառայություններից  օգտված  132 հիվանդներ, որոնք ունեցել են սուր և միջին ցավեր, ստանալով պալիատիվ բուժում էականորեն բարելավվել է ոչ միայն նրանց կյանքի որակը, այլ  իրենց  ընտանիքների վիճակը»,-ասաց Դկտ. Սթիվեն Քոնները:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի Հանրային առողջապահություն ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյանին  010533862 հեռախոսահամարով, կամ այցելել հետևյալ կայքէջ stopthepain.am:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ