Կանանց ներգրավածությունը քաղաքական գործընթացներում
05.04.2013
12:00
Ապրիլի 5-ին «Մեդիակենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Ավագանու ընտրություններին ընդառաջ. կանանց ներգրավածությունը քաղաքական գործընթացներում» թեմայով:

Բանախոսներն էին Կարինե Աճեմյանը (ՀՀԿ), Անահիտ Բախշյանը (Ժառանգություն), Էլինար Վարդանյանը (ԲՀԿ), Թամար Պողոսյանը (ԲՀԿ), Ջուլիետա Թադևոսյանը (ՕԵԿ),  Ռուզան Առաքելյանը (ՀՅԴ), ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը, «ՊրոՄեդիաԳենդեր» ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանը, որոնք հիմնականում անդրադարձան քաղաքական ոլորտում գենդերային հավասարությանը և կանանց՝ քաղաքականության մեջ ներգրավածության կարևորությանը:  

Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի, Հանրապետական կուսակցությունը շատ զգուշավոր է կանանց` քաղաքականությունում ներգրավվելու հարցում, սակայն վերջին տարիներին կրկնապատկել է  խմբակցությունում կանանց թիվը:

Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքով, Հայաստանում  ոչ մի ոլորտում օրենք չի գործում, կանանց քաղաքականության մեջ ներկայացվածության պարագայում ևս օրենքը չի կիրառվում:

«Խնդիրը կանանց մեջ է նաև, կանայք իրենք իրենց չեն վստահում, չգիտեն, թե ինչ ուժ ունեն: Դա կախված է ընտանիքից, ամուսնուց, ով քեզ հավատում է և թև է տալիս: Քանի՞ տղամարդ է մեր երկրում իր կնոջը թև տալիս»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը:

Ըստ ԲՀԿ անդամ Թամար Պողոսյանի, որոշումների կայացման հարցում գենդերային հավասարության խնդիրը կա բոլոր երկրներում. «Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, դա տղամարդկանց հիմնական պատասխանատվության արդյունքն է: Կանանց քաղաքական առաջխաղացման ամենալավ ինստիտուտը համամասնական ցուցակներն են, ուր ունես թիմային աջակցություն»:

ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանի կարծիքով, Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող կանայք շատ են, սակայն սոցիալական բեռը խոչընդոտում է նրանց ավելին դրսևորվելուն:

«Ես դեմ եմ այն մտայնությանը, որը տղամարդ-կին հակասության մեջ է քննարկվում այս թեման: Կնոջ կերպարը պետք է քննարկել հենց կնոջը վերաբերող հարցերի մեջ»,- հավելեց նա:

Ըստ Ռուզան Առաքելյանի, կնոջ իշխանության դեպքում,  օրենքներն ավելի գործուն կլինեն.

«Կարծում եմ, երբ կանայք գան իշխանության օրենքներն ավելի գործուն են լինելու և սոցիալական զարգացման իմաստով ուրիշ երկիր ենք լինելու: Կին ղեկավարը կուզենա սոցիալական հեղափոխություն անի, որ իր երեխան ավելի ապահով երկրում ապրի»,-վստահ է  Ռուզան Առաքելյանը:

ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանի կարծիքով,  կնոջ դերը քաղաքականության մեջ չպետք է ինքնանպատակ լինի:

 «Կանանցից սովորաբար ավելի շատ են սպասում, և նրանց սխալները դժվարությամբ են ներում և չեն մոռանում անգամ հինգ տարի անց»,- նշեց նա և հավելեց.«կանանց ներգրավածությամբ Ազգային Ժողովում փոխվում է մթնոլորտը`դառնալով շատ ավելի հանդուրժող»:

Եզրափակելով իր խոսքը, Կարինե Աճեմյանը նշեց, որ անկախ նրանից կին է, թե տղամարդ, պետք է լինել ազնիվ, պարկեշտ պաշտոնյա և կատարել պարտականությունները:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ