Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը
03.04.2013
12:00
Ապրիլի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի թեման էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի հետ համատեղ պատրաստած «Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ միջանկյալ /2010-2012թթ./ այլընտրանքային զեկույցը»:

Ասուլիսի բանախոսները` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբաններ  Տաթևիկ Ղարիբյանը և Աննա Մելիքյանը անդրադարձան խոշտանգումներին և վատ վերաբերմունքին, քրեակատարողական հիմնարկների և դատական համակարգի խնդիրներին:

Ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի՝ դատարանները կողմնակալություն են դրսևորում հօգուտ մեղադրողների՝ խախտելով անմեղության կանխավարկածը և կողմերի հավասարության սկզբունքները, իսկ տուժողները հաճախ չեն բարձրաձայնում անարդարության մասին՝ վախենալով վատթարացնել իրենց վիճակը:

Բանախոսը նշեց նաև, որ կալանավայրերը գերբեռնված են, դատապարտյալների համար չեն մշակվում վերականգնողական ծրագրեր, շեշտելով, որ իրենց կողմից նշված խնդիրներին վերաբերող  առաջարկներ են մշակվել:

Տաթևիկ Ղարիբյանն այնուհետ անդրադարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից Հայաստանին ներկայացված 166 առաջարկներին, որոնցից պետության կողմից մինչ այժմ ամբողջությամբ կատարվել են 43-ը, մասամբ՝ 78-ը, իսկ 45-ը դեռևս իրականացված չեն:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Աննա Մելիքյանը, սակայն, հստակեցրեց, որ Հայաստանը դեռ 2,5 տարի ունի՝ առաջարկներն ի կատար ածելու համար:

Խոշտանգումների թեմային անդրադառնալով՝ իրավաբանը նշեց, որ Արդարադատության նախարարությունը օրենք է մշակել խոշտանգումների ենթարկված անձանց պաշտպանելու վերաբերյալ, սակայն մինչ օրս այն «քնած» է Ազգային ժողովում:

Իրավաբանները փաստեցին, որ Հայաստանի քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը համապատասխանեցված չէ Խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, և դատարանները շարունակում են ընդունել խոշտանգումների և վատ վերաբերմունքի հետևանքով կորզված ապացույցները:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, գնահատելով Հայաստանի քրեակատարողական համակարգը, ասաց, որ լուրջ առաջընթաց չի տեսնում այդ ոլորտում՝ «չնայած Արդարադատության նախարարությունը որոշ փոփոխություններ և լրացումներ կատարում է իրավական համակարգում»: Բանախոսն ընդգծեց, որ չկան բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ, բացակայում է անչափահասների գործեր վարող առանձին համակարգը, իսկ լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկ ավելի է դժվարացել՝ «եթե թափանցիկ լիներ, կլիներ ավելի վերահսկելի»:

«Մեր խնդիրն այն է, որ հետևողական լինենք, որպեսզի պետությունը կատարի ներկայացված առաջարկները», - հավելեց ՀԿ նախագահը: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ