Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները
06.09.2013
13:30
Սեպտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» «Մանդատ» ՀԿ-ն ներկայացրեց Ազգային ժողովի նախորդ՝ երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

Քննարկմանը մասնակցում էին «Մանդատ» ՀԿ-ի նախագահ Լուսինե Վասիլյանը, «Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի փորձագետներ Գոռ Աբրահամյանը, Ավետիք Իշխանյանը, Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քատուղար Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Զեկույցում ամփոփվել են երրորդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի գործունեության ընդհանուր միտումներն ու ցուցանիշները, ներկայացվել են ԱԺ խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունների, ակտիվության մասին տվյալներ, ամփոփվել է էթիկայի հանձնաժողովի աշխատանքը:

«Կրկին արձանագրել ենք, որ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան նստաշրջանի բոլոր օրինագծերի քվեարկության ժամանակ դեմ է արտահայտվել հազիվ 1 տոկոսին: Սա հաստատուն միտումներից մեկն է, որը մեր բոլոր զեկույցներում արձանագրվել է»,- ասաց Լուսինե Վասիլյանը:

Ըստ զեկույցի՝ հարցերի ու ելույթների ցուցանիշով առաջատարը ՀՀԿ-ն է, բայց երբ այս ցուցանիշը համադրվում է խմբակցության անդամների թվի հետ, ստացվում է, որ ընդդիմադիր խմբակցությունների ակտիվությունը շատ ավելի բարձր է: Այս տեսանկյունից ամենաակտիվը ՀՅԴ-ն է, ամենապասիվը՝ ԲՀԿ-ն:

Ավետիք Իշխանյանը ցանկալի համարեց զեկույցում տեսնել ոչ միայն խմբակցությունների, այլև այդ խմբակցության ներսում առանձին պատգամավորների ակտիվության ցուցանիշը:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ մեծամասնության ակտիվության աճ է նկատվում հատկապես հարցերի, ելույթների իմաստով: Եթե նախկինում մեծամասնության յուրաքանչյուր պատգամավոր ունենում էր 2, ապա այժմ՝ 2,5 ելույթ:

Տիգրան Ուրիխանյանը ցանկություն հայտնեց, որ պատգամավորի ակտիվությունը որոշվի ոչ թե արտահայտած բառերի, բառակապակցությունների թվաքանակի, այլ բովանդակության չափանիշով: Հովհաննես Սահակյանը ևս առաջարկեց մոնիտորինգի ենթարկել տվյալ պատգամավորի կենդանի գործունեությանը, նաև հասարակության մեջ նրա ընկալումը:

Լուսինե Վասիլյանն արձագանքեց, որ որակի մոնիտորինգ անելը շատ ավելի լուրջ աշխատանք է, քան քանակի մոնիտորինգը: «Մենք դեռևս քանակի մոնիտորինգ ենք անում: Քանակի միջոցով ուզում ենք տեսնել որակի միտումները»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության վերլուծությանը՝ Գոռ Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովում քաղաքականացման միտումը շարունակվում է: Վստահությունը հանձնաժողովի նկատմամբ թե ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս նվազում է:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայում խորհրդարանական գործունեության ամենահիմնարար խնդիրը համարեց ԱԺ վերահսկողության հարցը կառավարության գործունեության նկատմամբ: Նրա գնահատմամբ՝ ԱԺ-ի վերահսկողական գործառույթները չափազանց անկատար են:

Արտակ Զեյնալյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի ընդունած այն որոշմանը, համաձայն որի՝ եթե ԱԺ պատգմավորը չի մասնակցում նիստերի կեսից ավելիին, ապա նրա լիազորություննները այդ բացակայության փաստով պիտի դադարեցվեն:

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագիրն իրականացրել է «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և www.parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: Կայքն անընդհատ թարմացվում է:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում»
18.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով:
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ