Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը
06.09.2013
12:00
Սեպտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց մամուլի ասուլիս` «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը և դրա հետևանքները» թեմայով:

Մամուլի ասուլիսի բանախոսն էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը:

Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

Քննարկման ժամանակ Ռիչարդ Գիրագոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի որոշումը օգուտ է բերում միայն Ռուսաստանին: Գիրագոսյանի խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ, ապա հայ-ռուսական հարաբերություններում լուրջ սխալ կա, և սա վիրավորանք է Հայաստանի նկատմամբ: Իսկ եթե, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, Հայաստանի վրա ճնշում չի գործադրվել, ապա դա ցույց է տալիս Հայաստանի քաղաքականության թուլությունը և այն, որ ՀՀ նախագահը շատ արագ և առանց որոշակի քննարկման զիջեց Ռուսաստանին:

«Սա հատկապես խայտառակ պահ էր ՀՀ վարչապետի համար: Դա նաև վտանգի տակ է դնում ՀՀ-ում երկարաժամկետ բարեփոխումների գործընթացը»,- ասաց Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և տարածաշրջանում միակ երկիրը, որն ընդունում է ռուսական ռազմաբազաները: Հետևաբար ինչո՞ւ պետք է Հայաստանը ցուցաբերի իր վստահությունը Ռուսաստանի նկատմամբ, և ոչ հակառակը: Մինչդեռ, Գիրագոսյանի խոսքով, Մոսկվայի կողմից Հայաստանի վստահությունը գնահատելու միակ դրսևորումը եղել է Ադրբեջանի ռազմական մատակարարը դառնալը, իսկ ռուսական զենքը գործածվում է ՀՀ և ԼՂ զինվորներին սպանելու համար:

Ռիչարդ Գիրագոսյանը վստահ է, որ այսուհետև Արևմուտքը և ԵՄ-ն այլ աչքով կնայեն Հայաստանին: Սերժ Սարգսյանի որոշումը թուլացնում է ՀՀ ռազմավարական կարևորությունը, իսկ այդ որոշման ընդունման գործընթացը և դրա հրապարակայնացման ձևը` դրդում Հայաստանը դիտել որպես ոչ անկեղծ, ոչ մրցակցային և թույլ պետություն: ՀՀ-ն ներկայում ստիպված է ևս մեկ անգամ Եվրոպային ապացուցել իր անկախությունը, վստահելիությունը:

«Ակնհայտ է, որ Մաքսային միությունը Հայաստանին տնտեսական օգուտների առումով շատ բան չի առաջարկում: Երկու ակնհայտ օգուտ ստացող կողմերը կլինեն օլիգարխական համակարգը և կոռուպցիան: Մոսկվայի ոճի ճնշումները տեղ կգտնեն և կմերժեն ԵՄ-ի կողմից առաջարկվող մեծ օգուտները և Հայաստանի մուտքը մեծ շուկա»,- ասաց Ռիչարդ Գիրագոսյանը:

Միաժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանը դեռ ժամանակ ունի՝ ուղղելու լուրջ սխալը և հետ բերելու կորսված հնարավորությունը: Քանի որ Սերժ Սարգսյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել Մոսկվայում, դեռ ժամանակ կա իրացնելու այն հնարավորությանը, որը կլինի Վիլնյուսի գագաթնաժողովում:

«Այս որոշումը փակել է դուռը ԵՄ-ի համար, բայց չի կողպել»,- հավելեց Ռիչարդ Գիրագոսյանը:

Բանախոսը նշեց` ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրով և Խորը և համապարփակ, ազատ առևտրի պայմանագրով Հայաստանին առաջարկել է միայն տնտեսական համագործակցություն: Հետևաբար ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք համաձայնագրերից և ոչ մեկը սպառնալիք չէր կարող լինել հայ-ռուսական ռազմական համագործակցությանը: 

Ռիչարդ Գիրագոսյանը կարծում է, որ ԵՄ-ն ևս որոշակի առումով պետք է մեղավոր համարվի տեղի ունեցածում: Նրա խոսքով՝ ՀՀ-ի որոշումը իրականում Մոսկվայի և ԵՄ-ի միջև հակասության արտահայտություն է:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ