Սիրիան ներքին և արտաքին սպառնալիքների տակ
05.09.2013
12:00
Սեպտեմբերի 5-ին«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում` «Աշխարհաքաղաքական նոր ճգնաժամ. Սիրիան ներքին և արտաքին սպառնալիքների տակ» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, իրանագետ Սևակ Սարուխանյանը և «Սիվիլնեթի» լրագրող Հարութ Էքմանյանը:

Սիրիայի հարցում միջազգային ճգնաժամն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել բնակչության նկատմամբ: ՄԱԿ-ի փորձագետներն աշխատանքներ կատարեցին այն վայրում, որտեղ ենթադրաբար կիրառվել է քիմիական զենքը:

Քննարկման ժամանակ Դավիթ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Սիրիայի իշխանությունները բացարձակապես որևէ իմաստ չէին տեսնի քիմիական զենքի կիրառման մեջ՝ շատ լավ հասկանալով, որ դա իրենց է վտանգելու: Նախկին դեսպանի գնահատմամբ՝ քիմիական զենքի կիրառմամբ կարող էին շահագրգռված լինել տարածաշրջանային երկրները, որոնք նմանատիպ գործողությամբ կարող էին հօգուտ կառավարական ուժերի թեքվող իրավիճակը հավասարակշռել կամ թեքել զինյալների օգտին:

Դավիթ Հովհաննիսյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձում է ամեն ինչ անել, որ ստիպված չլինի հարվածել Սիրիային, քանի որ դա շատ վտանգավոր է: ԱՄՆ բնակչության 67 տոկոսը դեմ է Սիրիային ուղղվելիք որևէ տիպի հարվածի: Այս բնակչությունը դեռ շատ թարմ հիշողություններ ունի իրաքյան պատերազմից:

Սևակ Սարուխանյանը նշեց, որ Սիրիային հարվածելու դեպքում պատերազմը չի կարող արագ ավարտ ունենալ, քանի որ հարվածները հանգեցնելու են Ասադի տարածաշրջանային կողմնակիցների ակտիվացման: Սարուխանյանը կանխատեսում է Իրանի կողմից ավելի մեծ ակտիվացում և Ասադի բանակի համալրում ավելի մեծ թվով իրանցիներով:

Միաժամանակ Սևակ Սարուխանյանն ասաց. «Իրանը ամեն ինչ կանի, որ իշխանությունը Սիրիայում պաշտպանի: Բայց անմիջական մասնակցություն պատերազմին Թեհրանն այսօր իրեն թույլ տալ չի կարող»:

Սիրիայում ռազմական միջամտության դեպքում տարածաշրջանային մեկ այլ երկրի՝ Թուրքիայի հնարավոր պահվածքին անդրադառնալով՝ Սուրեն Մանուկյանը նշեց, որ Թուրքիայի միակ ցանկությունն իր սահմանից սիրիացի փախստականների ճամբարների տեղափոխումն է, իսկ այլ, հեռու գնացող քայլեր գոնե այս փուլում Անկարան պատրաստ չէ կատարել:

Սուրեն Մանուկյանը կանխատեսեց, որ Սիրիայում ռազմական միջամտության դեպքում հարվածելու են զորանոցներին, այն վայրերին, որտեղ կենտրոնացված է ռազմամթերք, և այն օդանավակայաններին, որտեղից թռչում է սիրիական օդուժը: Այդ դեպքում Սիրիայի իշխանությունները կզրկվեն գոնե այդ մեկ վճռական առավելությունից՝ օդուժի մենաշնորհից, ինչը կհանգեցնի նաև այլ առավելություններից զրկվելուն:

Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ Սիրիայում իշխող վարչակարգը թեև ավտորիտար է, բայց մեղմ ավտորիտար է, ինչի շնորհիվ սիրիական բազմաէթնիկ հասարակությունը տասնամյակներ շարունակ ներդաշնակ ապրում էր, և այս հավասարակշռությունը քանդելը դարձյալ արմատական իսլամիստական ծրագիր է: Նման շիկացած հարաբերությունների պայմաններում արևելագետը չափազանց բարդ է համարում ժողովրդավարության մասին խոսելը:

«Սիվիլնեթի» լրագրող Հարութ Էքմանյանի կարծիքով` ժողովրդավարությունը 2, 4 կամ 10 տարվա ընթացքոմ չի ստեղծվում, և 3-4 նախագահական ընտրությունից հետո նոր կարելի է Սիրիայում ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ունենալ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում» թեմայով, որի շրջանակում կներկայացվեն «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նոր հետազոտության արդյունքները։
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ