«Ընտրական մասնակցության մակարդակի ստուգում» ծրագրի արդյունքները
10.09.2013
13:30
Սեպտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց «Ընտրական մասնակցության մակարդակի ստուգում» ծրագրի արդյունքները:

2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական արդյունքներով 90 և ավելի տոկոս մասնակցություն ցուցաբերած թվով 32 համայնքում իրականացվել է այլընտրանքային մարդահամար` պարզելու քվեարկության օրվա դրությամբ այդ համայնքներում փաստացի եղած ընտրողների թիվը և համադրելու այն ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ:

 «Մենք ստացել ենք մի աղյուսակ`նշված ԿԸՀ տվյալներով որքան մարդ է մասնակցել, և մեր հաշվարկներով՝ որքան մարդ կարող էր մասնակցել: 10 գյուղերում մենք ստացել ենք բացասական հաշվեկշիռ. համայնքի հնարավոր ընտրողների թիվն անհամեմատ ավելի փոքր է, քան ԿԸՀ հայտարարած թիվը»,- ասաց Լևոն Բարսեղյանը:  

Բարսեղյանի խոսքով՝ իրենց շատ էր մտահոգել այն, որ մի խումբ համայնքներում՝ հատկապես` հեռավոր, փոքրիկ, ընտրություններին մասնակցությունը եղել էր 70, 80, 90, մինչև 100 %, և իրենք որոշել էին անպայման ստուգել, թե այդ համայնքներում որքան մարդ է ապրել ընտրությունների օրը: 100 %-անոց մասնակցություն էր գրանցվել ՔԿՀ-ներում. Բարսեղյանն այս տեղամասերում ստուգում անցկացնելն անիմաստ է համարել: 

Ի վերջո, հետազոտություն է անցկացվել 33 ընտրատեղամասում, որոնք միավորում էին 32 համայնք: Մեկ ու կես ամիս շարունակ 6 աշխատակից թակել է այդ համայնքների բոլոր դռները՝ պարզելու, օրինակ, այս տարի տվյալ տնային տնտեսությունից մեկնե՞լ են արտագնա աշխատանքի, դա եղե՞լ է մինչև փետրվարի 18-ը, այս տարի տնային տնտեսությունն ունեցե՞լ է ընտանիքի անդամի կորուստ, որքա՞ն է ընտանիքի ներկա անդամների թիվը, քանի՞սն են չափահասները: 

Հարցման է ենթարկվել 5386 ընտանիք: 

Բարսեղյանը նշեց, որ շահագրգիռ իրավապահ մարմինները կարող են փետրվարի 18-ի դրությամբ սահմանային կետերի հատումների գրանցումների հիման վրա պարզել, թե այս ընտրողներից քանիսն են գտնվել հանրապետությունում: Կպարզվի, որ 32 համայնքից 10-ում կոպտորեն կեղծվել են մասնակցության ցուցանիշները:

Նրա խոսքով՝ ընտրությունների կեղծման մեխանիզմների հիմքում ընկած է «ընտրացուցակների աղտոտվածությունը»: Այս պատճառով է, որ իշխանությունը համառորեն դեմ է արտահայտվում քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակելուն: Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ