Վերջին զարգացումները Ռուբեն Թոփալյանի գործում
10.09.2013
12:00
Սեպտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց մամուլի ասուլիս` «Վերջին զարգացումները Ռուբեն Թոփալյանի գործում» թեմայով:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ովքեր իրենց խիստ վրդովմունքը հայտնեցին գործի շրջադարձի առիթով. այժմ Ռուբեն Թոփալյանին մեղադրանք է առաջադրվել:

Թոփալյանը պնդում է, որ 2013թ. մայիսի 3-ին Շահմուրադյանը թիկնապահի ու երկու շինարարի հետ դաժանաբար ծեծել է իրեն՝ պատճառաբանելով, թե դիզայների տեղադրած դռներն անորակ են: Ծեծի հետևանքով Ռուբեն Թոփալյանը ստացել է քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, այլ վնասվածքներ: Դատաբժիշկները համաձայնել են հետազոտել Թոփալյանի վնասվածքները դեպքից 5 օր անց:

Իսկ դեպքից 4 ամիս անց՝ սեպտեմբերի 3-ին, ոստիկանությունը որոշել է մեղադրանք առաջադրել Թոփալյանին` Շահմուրադյանին ծեծելու համար:

«Ամենավրդովեցուցիչն այն է, որ գործ է հարուցվել Թոփալյանի նկատմամբ, իբր նա է ծեծի ենթարկել Շահմուրադյանին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

«Մենք բացարկ ենք հայտնել քննչական մարմիններին, որ գործը ամսի 2-ից վարի հատուկ քննչական վարչությունը: Դրանից հետո ես ահազանգ-սպառնալիք եմ ստացել Շահմուրադյանից, որ հետ վերցնեմ բողոքը: Հակառակ դեպքում ես իրենց «դուշման կդառնամ»»,- հավելեց Ռուբեն Թոփալյանը:

Ծեծից հետո Թոփալյանը դիմել է Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին: Այստեղ, դիզայների պնդմամբ, ոստիկաններն իրեն համոզել են, որ հաղորդում չներկայացնի: Այնուհետև ոստիկանը դուրս է եկել աշխատասենյակից ու հրավիրել Կարեն Շահմուրադյանի եղբորը՝ Աշոտ Շահմուրադյանին: Վերջինս էլ, Թոփալյանի պնդմամբ, իրեն համոզել է հաղորդում չներկայացնել, չբողոքել, չդիմել բուժօգնության և առաջարկել է գումար՝ ասելով. «Ավելի լավ է քեզ տամ, քան սրանց (ոստիկաններին)»: Թոփալյանը մերժել է առաջարկը և խնդրել, որ իրեն ընձեռվի հանցագործության մասին հաղորդում տալու հնարավորություն:

Իշխանյանն աբսուրդ համարեց այն, որ մարդուն դաժանաբար ծեծեն, գումարը չտան, հետո «գործը փոխվի նրա դեմ»: Նա կոչ արեց ոստիկանությանը գոնե ծառայողական քննություն սկսել Թոփալյանի մատնանշած ոստիկանների նկատմամբ:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ իրենք քայլեր են ձեռնարկելու Թոփալյանի իրավունքները պաշտպանելու համար: Իշխանյանը պատրաստվում է այս գործով դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին:

2011թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Թոփալյանի և գործարար Կարեն Շահմուրադյանի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ Թոփալյանը պետք է պատրաստեր ու տեղադրեր Շահմուրադյանի բնակարանի կահույքը: Գումարը պետք է վճարվեր 3 փուլով: Թոփալյանն ասում է, որ Շահմուրադյանը վճարել է 2 փուլով և Շահմուրադյանն իրեն դեռ պարտք է 37 հազար ԱՄՆ դոլար:

2013թ. փետրվարին Կարեն Շահմուրադյանը դիմել է դատարան ընդդեմ Թոփալյանի՝ պայմանագրի լուծման, տուժանքի գումարի բռնագանձման և առարկաները հանձնելու պահանջով: Իսկ երբ Թոփալյանը Շահմուրադյանից հետաքրքրվել է հայցադիմումի մասին, Թոփալյանի պնդմամբ, Շահմուրադյանն ասել է, որ հայցը կրում է ձևական բնույթ, թող Ռուբենը շարունակի իր աշխատանքները, նույնիսկ այդ ընթացքում մարել է պարտքի մի մասը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ