Դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների գնահատականը
06.05.2013
14:00
«Մեդիա կենտրոն»-ում մայիսի 6-ին, ժամը 14:00-ին հուրընկալվեցին այն հասարակական կազմակերպությունների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք համատեղ դիտորդություն էին իրականացրել Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում Երևանի բոլոր 13 ընտրատարածքների 464 ընտրատեղամասերում եւ վերահսկել ընտրությունները:

Այսօր նրանք Մեդիա կենտրոնում հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ներկայացնելով մայիսի 5-ին իրականացրած դիտորդական առաքելության իրենց նախնական եզրակացությունը:

«Մեդիա կենտրոն»-ի հյուրերն էինԱրտակ Կիրակոսյանը («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ), Ավետիք Իշխանյանը («Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ), Նաիրա Առաքելյանը («Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ), Ալեքսանդր Շագաֆյանը («Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ),

Սամվել Մարտիրոսյանը (iDitord կայք), Էդուարդ Ղուդրունցը («Հարմոնիա» ՀԿ), Լուսինե Սիմոնյանը («Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ), Սաթիկ Բադեյանը («Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ), Ռուբեն Սարգսյանը (APR Group), Սոնա Այվազյանը (Transparency International ՀԿ):

Ներկա ՀԿ-ների անունից, Ավետիք Իշխանյանը հայտարարեց.

«Մենք այստեղ ներկա բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք բոլորիս տպավորությունները՝ երեկվա ընտրությունների հետ կապված և եկանք ընդհանուր եզրակացության: Ես այժմ կներկայացնեմ այդ հիմնական պրոբլեմները, խախտումները, ինչից հետո յուրաքանչյուր կազմակերպություն կներկայացնի ընտրությունների առանձնահատկություններն իր կողմից դիտարկված ընտրատարածքում:

Ուրեմն, համատարած եղել են կուտակումներ բոլոր տեղամասերի շուրջ, անընդհատ մարդկանց են բերել, ուղղորդել են նրանց քվեարկությունը և այլն: Ոստիկանությունը հիմնականում անգործության է մատնված եղել: Մեքենաներով մարդկանց ընտրության բերելը նույնպես համատարած է եղել:

Եղել են շատ հոգեբանական ճնշումներ, խոչընդոտներ լրատվամիջոցների և դիտորդների նկատմամբ՝ ընտրական հանձնաժողովների կամ վստահված անձանց կողմից, ոչ լիազորված անձանց ներկայություն ընտրատեղամասերում: Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ պարզվել է, որ ընտրատեղամասում ներկա անհայտ անձիք կուսակցության ներկայացուցիչ են, որոնք ունեն և՛ դիտորդի, և՛ վստահված անձի բեդջեր, որոնք էլ հաջորդաբար օգտագործել են:

Մեծ կիրառություն է ունեցել դիտորդական առաքելությունները որպես ընտրողներին ուղղորդելու գործիք օգտագործելը: Եվ ես հիմա կտամ այդ կազմակերպությունների անունները, որոնք իբր դիտորդություն են իրականացրել, բայց իրականում մեծ դեր են կատարել մարդկանց ուղղորդելու գործում և իրականում կատարել են վստահված անձանց դեր:

Դրանցից են Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն, Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն, «Կյանք» մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա կազմակերպությունները, որոնք աշխատել են Հանրապետական կուսակցության օգտին:

Եվս մեկ դիտորդական կազմակերպություն՝ Համահայկական երիտասարդական ասոցիացիա ՀԿ-ն աշխատել է «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին:

Սրանք ես համարում եմ շատ տհաճ երևույթներ, որոնք վարկաբեկում են քաղաքացիական հասարակությունը: Եվ ես դիմում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ինչպես են նրանք, խախտելով օրենքը, գրանցել այս հասարակական կազմակերպությունները, երբ որ նրանք հանգիստ կարող էին պարզել, որ նշվածները կողմնակալ կազմակերպություններ են:

Այս ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Սա մեր բոլորի ընդհանուր գնահատականն է:

Եվս մեկ ընդհանուր եզրակացություն կուզենայի անել: Այս արդյունքները եղան նախագահական ընտրություններից շուրջ երկուսուկես ամիս հետո. իմ անձնական գնահատականով՝ նախագահական ընտրություններին իշխանությունները բավականին հանգիստ էին, և իրենց համար անսպասելի եղան դրանց արդյունքները: Կարծում եմ այս ընթացքում նրանք շատ լուրջ պատրաստվեցին և կիրառեցին իրենց բոլոր ռեսուրսները, որի արդյունքում Տարոն Մարգարյանը Երևանում հաղթեց Սերժ Սարգսյանին», - ասաց Ավետիք Իշխանյանը:

Ամփոփելով ընտրությունների արդյունքերը՝ Իշխանյանը նշեց, որ վերոնշյալ խախտումները կանխելու համար պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել մինչև մյուսընտրությունները:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ