«Բարեւ Երեւան»-ի գնահատականը ավագանու ընտրությունների ընթացքին
06.05.2013
16:00
Մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ին «Մեդիա կենտրոն»-ում ասուլիս տվեց «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, ով ներկայացրեց իր եւ դաշինքի կարծիքը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:

Սաֆարյանը հայտնեց, որ Հայաստանն այժմ աննախադեպ թույլ վիճակում է հայտնվել, քանի որ առաջիկա 4 տարիներին չեն լինելու ընտրություններ, ժողովուրդը հավատը կորցրել է եւ արտագաղթի քանակի մեծացումը կարող է սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար:

«Այս ընտրությունները պարզապես անազնիվ ճանապարհով բերված քվեների միջոցառում էր: Եթե բոլոր քվեաթերթիկները ծալված են միաձեւ՝ նշանակում է, որ ինչ որ մեկը նրանց ուղղորդել է»,- համոզված է Սաֆարյանը:

Նա ասաց, որ այս ընտրություններում ոչ միայն միջադեպեր եղան «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ, այլեւ ընտրությունների օրը տեղի ունեցան մի շարք խախտումներ. ուղղորդման ակնհայտ փաստեր, կուտակումներ: 

«Հասարակությունը, կաշառք վերցնելով, ոչ միայն պատժեց իրեն, այլեւ՝ ընդդիմադիր ուժերին»,- արձանագրեց Սաֆարյանը:

Նա ընդունում է, որ ցանկալի կլիներ, եթե ընտրություններից առաջ կազմավորվեր ընդդիմադիր ուժերի ներկայանալի դաշինք, որը տարբեր պատճառներով չստացվեց:

«ԲՀԿ-ի ներկայացուցիչն ընտրատեղամասի ներսում խաղում էր ընդդիմության խաղի կանոններով, իսկ դրսում՝ ՀՀկ-ի: Իսկ այժմ ԲՀԿ-ի հետ «Բարեւ Երեւան»-ի համագործակցության առումով մի խնդիր կա, թե որ դաշտում է աշխատելու ԲՀԿ-ն»,- ասաց Սաֆարյանը:

Նա համոզված է, որ պետք է հասկանալ, թե այն դիտորդական կազմակերպությունները, որոնք իրականում եղել են տարբեր կուսակցությունների համակիրներ, ինչ մոտիվացիաներով են գործել:

 «Բարեւ Երեւան»-ի քիչ ձայների պատճառը նաեւ անվանափոխությունն էր: Շատերն են զանգում ինձ ու ասում, որ գնացել են ընտրության, քվեաթերթիկում չգտնելով «Ժառանգության» անունը՝ բոլորի վրա խաչ են քաշել ու դուրս եկել: Նախընտրական շրջանում փողոցում ինձ հանդիպած 10-ից 3-ը նշան էին տալիս, որ «Բարեւ Երեւանին» են ընտրելու»,- պատմում է Սաֆարյանը:

Նա համոզված է, որ ընտրողները գիտակից են եւ քաղաքական գործիչներից էլ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում եւ ցանկության դեպքում կարող են նպաստել, որ խախտումները արձանագրվեն, ինչպես դա եղավ կաշառքի «կարուսելի» մեթոդը կիրառած մարդու դեպքում:

«Ժողովուրդն իրեն ուժեղ է զգում, երբ ինչ որ մեկն իրենց կողքին է կազմում: Ժողովրդին միայն քաղաքական տեքստերով չեն կերակրի»,- ասաց Սաֆարյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
«Պուտին-Փաշինյան հանդիպում․ Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ»
15.05.2018
11:00
Մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Փաշինյան հանդիպում․Հայ-ռուսական հարաբերությունների հեառնկարներ ու ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ