Ծխախոտայի գովազդի եւ վաճառքի խթանման խնդիրները
31.05.2013
11:00
Մայիսի 31-ին` ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը(ՀԱՀ/ԱԾՀԿ), համագործակցելով Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) հետ, կազմակերպեց քննարկում՝ նվիրված Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության խնդիրներին:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայ կամավորների միության  կամավորների կողմից  Հայաստանում առկա գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության տարբեր տեսակների մշտադիտարկման արդյունքները, դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), ինչպես նաև քննարկվեցին ՀՀ օրենսդրության և դրանց կիրարկման բարելավման հնարավորությունները:

Բանախոսներն էին Հայաստանի ամերիկան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատող «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Արուսյակ Հարությունյանը, Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) կամավոր Անահիտ Բախշյանը,  ՀՀ Առողջապահության նախարարության ԱԱԻ ԱՏՎՀԿ ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը,  DJ Vakcina-ն:

Նրանք, մասնավորապես, քննադատում էին դպրոցական երեխաների համար նախատեսված վայրերի մոտ տեղադրված խաղային մեքենաները, որոնցով հնարավոր է ծխախոտ շահել: Ինչպես նաեւ անդրադարձան հեռուստասերիալներում ծխախոտի քարոզչությանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:12 հեռուստասերիալի հնգական սերիա դիտելուց հետո արձանագրել էին, որ դրանցից երեքում առկա է ծխախոտի անուղղակի քարոզչություն:

«Ծխախոտի անուղղակի խթանման մեկ այլ տարատեսակ է հայտնիների հրապարակային ծխելը: Ուրախ ենք, որ մեր հետազոտության արդյունքում մարզիկների շարքում ծխողներ չհայտնաբերեցինք»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նա առանձնացրեց DJ Vakcina-ին, ով, ի տարբերություն շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների, պայքարում է ծխախոտի օգտագործման դեմ:

«Ինձ համար շատ տհաճ է, որ մեր, այսպես ասած, շոու-բիզնեսում, կան մարդիկ, ովքեր իրենց օրինակով պրոպագանդում են ոչ առողջ ապրելակերպ»,- հայտնեց նա:

Փաստաբան Արփինե Եղիկյանը նշեց, որ խնդիրը ոչ թե օրենսդրության բացերի մեջ է, այլ դրա կիրառման, քանի որ իրականում օրենքով խիստ պատիժներ են նախատեսված:

«Հեռուստասերիալներում ծխող մարդու հայտնվելը բացասական վարքագծի խթանման փորձ է: Ցավոք, վաճառքի կետերում մեզ մոտ ծխախոտի գովազդն արգելված չէ, այժմ դրան ուղղված նախագիծ է պատրաստվում առողջապահության նախարարության կողմից»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

Ծխախոտի օգտագործումը մի շարք հիվանդությունների և դրանցով պայմանավորված մահերի թիվ մեկ կանխարգելվող պատճառն է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում: Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առողջական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական հետևանքները կանխելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակվել է  ԾՊՇԿ-ն և մայիսի 31-ը հռչակել է որպես ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի այդ օրը նվիրված է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության արգելքին:

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիան պահանջում է, որ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում  կողմերն ամբողջությամբ արգելեն  ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորչությունը:

Հայաստանը 2004թ.-ին միացել է ԾՊՇԿ-ին, որին հաջորդել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Այնուամենայնիվ, ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության մի շարք տարբերակներ Հայաստանում դեռևս չեն կանոնակարգվում, որի արդյունքում գնալով աճում են ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության դեպքերը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ